Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ներիր: (((

Ռիմա ☆
16:26, cuma, 22 şubat, 2013
Ներիր: (((
    
Եվ այս ամենը վերջացավ… Ինչպես սկիզբն էր անորոշ, այնպես էլ ավարտն էր մեզ բնորոշ: Կուզենայի ասել բառեր, որոնք և ինձ կմխիթարեին և քեզ, բայց չեմ կարող: Կներես ինձ, ես չեմ կարող կրկին անգամ հույսով լցվել և հիասթափվել: Հա, համաձայն եմ, գուցե ես սիրել չգիտեմ, գուցե դու այդպես էլ չհասկացար, որ սիրում եմ, բայց իսկապես սիրել եմ քեզ ինչպես ոչ մեկին: Գիտե՞ս որքան անգամ եմ նկատել քո հայացքը, որը ժամերով նայում էր ինձ և գուցե սպասում էր պատասխան հայացքի, բայց...: Բայց ես այդպես էլ ուշադրություն չէի դարձնում քեզ, երևի ավելի ճիշտ կլինի ասել, որ ես էլ էի ուզում հիանալ քեզանով, բայց իմ հպարտությունը....: Իմ հպարտությունը ինձ թույլ չտվեց, ես միայն այն ժամանակ էի նայում քեզ, երբ դու անորոշությունից գլուխդ կախում էիր, առանց մտածելու, որ այդ պահին իմ հայացքը ուղղված է դեպի քեզ: Եվ ամենավատը այն է, որ եթե ես հնարավորություն ունենայի կրկին հետ բերելու ժամանակը ես նորից նույն կերպ կվարվեի: Ես նորից կլռեի, կսպանեի իմ սերը՝ դեռ չծնված, կհեռանայի քեզ սիրելով, բայց չէի խոստովանի ու գիտե՞ս ինչու: Որովհետև վախենում եմ, վախենում եմ այդ ժամանակ դու այլևս ինձ չսիրես, զգաս քեզ հաղթանակած, այ դրանից եմ վախենում: Ես նախընտրում եմ ձևականորեն քեզ արհամարհել, թեկուզ եթե տանջվենք երկուսս էլ: Ներիր ինձ քեզ արցունք պատճառելու համար, իսկապես ինձ համար շատ ցավոտ էր քեզ այդ վիճակում տեսնել, և ձևացնել, թե ինձ համար մեկ է:
Ես քեզ կորցրեցի...Կորցրեցի, առանց մտածելու, որ էլ քո նմանը չի լինելու, որ էլ քո պես հրաշքի չեմ գտնելու, որ առանց քեզ կյանքս անգույն ու դատարկ է լինելու: Կորցրեցի ու առանց գիտակցելու հիմարությունս....Կորցրեցի ու հիմա եմ հասկանում, որ չեմ կարող անցածը, առավել ևս քեզ՝ հետ բերել: Սիրում էի քեզ, գուցե դեռ սիրում եմ, բայց......:

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5602 | 4 | 0
Facebook