Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վարդավառի իմաստն այսօր չեն հասկանում

INESA
Yazar:
INESA
14:31, pazar, 03 temmuz, 2016
Վարդավառի իմաստն այսօր չեն հասկանում

Վարդավառի իրական ծիսակարգ այսօր Հայաստանում չեն անում, քանի որ չեն հասկանում իմաստը: Մտահոգություն է հայտնում ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Նա չի ընդունում, որ Վարդավառին այլ կերպ Ջրոցի են անվանում. «Երբ ասում ես ջրոցի, ստացվում է՝ խաղ է, բայց այդ տոնը խաղ չէ, դա աստվածային ջրով օծվելու արարողություն է, դա Քրիստոսի Պայծառակերպության տոնն է»:

Ազգագրագետը պատմում է, որ Վարդավառի ժամանակ նախկինում, առավոտյան զոհաբերություն էին անում՝ գառ էին մորթում, դրանից հետո գնում էին եկեղեցի պատարագի. «Այն ժամանակ երիտասարդը, տարեցը, երեխան գիտեին իրենց անելիքը: Հնում յուրաքանչյուր ծեսի ժամանակ պարտավորվածություն կար, թե տան հարսի, թե մամիկի, թե տան տղամարդու վրա: Եթե հարսը իրավունք չուներ խոսելու սկեսրայրի հետ, ապա տոնին կարող էր ջուր ցանել նրա վրա՝ որպես օրվա խորհուրդ»:

Ծեսերի մասին երեխաները դպրոցում պետք է սովորեն, ասում է Ագուլեցին ու ցավով հավելում. «Բայց նախ պետք է ուսուցիչներն իրենք սովորեն, ուսումնասիրեն դրանք, որ կարողանան ուսուցանել»:

Ըստ Լուսիկ Ագուլեցու՝ մեր եկեղեցին ավելի լավ է նշում իր տոները, քան ժողովուրդը. «Մեր ժողովուրդն իր մշակույթով է շատ հարուստ, եկեղեցին՝ իր արարողակարգով և հոգևոր աշխարհով, մենք չենք կարողանում այդ երկուսը միացնել: Եթե կարողանանք միացնել, շատ հոգևոր հարուստ ազգ կլինենք»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
4271 | 2 | 1
Facebook