Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուրախ եմ ու հպարտ, որ հայերն այսպես միասնական են-Սոնա Շահգելդյան

00:37, perşembe, 07 nisan, 2016
Ուրախ եմ ու հպարտ, որ հայերն այսպես միասնական են-Սոնա Շահգելդյան
    
Այս քառօրյա լայնածավալ հարձակման ընթացքում մեծ է եղել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանի մտահոգությունը: Նա իր օգնությունն է ցուցաբերել ռազմի դաշտում գտնվող զինվորիներին:
-Ուտելիք եմ տվել, տարել են, կրպակի մոտ հավաքել են, ինչով որ կարողացել եմ, օգնել եմ, Մաշտոցի պուրակում էլ հավաքել են, էլի օգնել եմ: Արյունս եռում է, տեղս չեմ գտնում, եթե երեխաս փոքր չլիներ, կգնայի հաստատ, պարզապես նրա կողքին պետք է լինեմ: Միշտ բարեգործություն անում եմ ինչով որ կարողանում եմ, բայց չեմ սիրում շատ շահարկել: Ինչ էլ որ անում եմ, անում եմ հոգով, սրտանց, անկեղծ: Սա այն դեպքը չէր, որ «PR» անեմ, մեր տղերքը զոհվեցին, այն ինչ ուրիշ ձև կարող էր լինել, լուծվել: Մեր բանակն այնքան հզոր է, որ երևի նույնիսկ զինվորներից ու կամավորականներից բացի էլ ոչ մեկի կարիքը չունի: Ու ես ուզում եմ, որ մենք միշտ այսպիսին լինենք ու միասին հաղթենք: Մենք խելացի ազգ ենք, բայց մեր ձեռքից ով ինչ ասես տանում է: Այնուամենայնիվ, ոււրախ եմ ու հպարտ, որ հայերն այսպես միասնական են: Հպարտանում եմ, խոնարհվում մեր տղերքի, հերոսների առաջ ու խոսքեր չունեմ: -ասում է Սոնան:

     Շատ գնահատելի է երգչուհու նման օգնությունը, բարեսիրտ ու տաղանդավոր Սոնան գրեթե միշտ մասնակից է լինում բարեգործական միջոցառումներին ու նաև անհատապես է օգնում շատերին: Ինքն էլ անձամբ ցանկություն ունի նման դեպքերում վերցնել զենքն ու գնալ կռվելու:
Զրուցարանի խոսակցության ավարտ

    
Kaynak: Անահիտ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7660 | 0 | 0
Facebook