Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպիսի զգեստ պետք է ընտրեն գեր կանայք

17:58, perşembe, 14 şubat, 2013
Ինչպիսի զգեստ պետք է ընտրեն գեր կանայք
     Թերթում էի մեր ամսագրերից մեկը և այնտեղ շատ հետաքրքիր նյութ նկատեցի, որը ըստ իս կհետաքրքրի շատ աղջիկների:
     Ահա ձեզ եմ ներկայացնում «Մարի» ամսագրի խորհուրդները գեր կանանց հագուստ ընտրելու վերաբերյալ:
     Ձևվածք: Գիրության դեպքում գլխավոր բացառությունը կիպ հագուստներ կրելն է: Սովորաբար գեր կանայք ընտրում են լայն հագուստ, ինչը սխալ է: Պետք է խուսափել կարճ, կիպ կոճկված, նեղ բաճկոններից: Թողեք այն առանց կոճկելու: Ընդհանուր գիրության դեպքում պետք է ուշադրություն դարձնել կիսաշրջազգեստներին, որոնք ձգում են կոնքային հատվածը: Լավագույն տարբերակը` երկարավուն շրջազգեստն է, այլ ոչ թե լայնն ու կարճը:
     Կտոր և նախշեր: Գաղտնիք չէ, որ անփայլ, մուգ երանգների գործվածքները նրբագեղ տեսք են հաղորդում: Գիրության դեպքում փայլուն կտորները պետք է բացառել, քանի որ վերջինիս ավելի գեր է ցույց տալիս: Ուղղահայաց շերտագծերը կազմվածքին նրբագեղ տեսք են հաղորդում: Իհարկե, արգելք չկա նաև հորիզոնական շերտագծերի համար ևս, միայն թե դրանք պետք է լայն լինեն: Չնայած որ աքսեսուարները պետք է զարդարեն ու ընդգծեն ձեր կերպարը, այնուհանդերձ պետք է ընտրել նուրբ աքսեսուարներ, որոնք չեն ծանրացնում ձեր արտաքին տեսքը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10043 | 0 | 0
Facebook