Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Լավագույն Ընկերներիս հեշտ չեմ կարողանում մոռանալ /Հարցազրույց՝ աշակերտուհի Գայանե Գևորգյանի հետ/

23:03, cuma, 26 şubat, 2016
Լավագույն Ընկերներիս հեշտ չեմ կարողանում մոռանալ /Հարցազրույց՝ աշակերտուհի Գայանե Գևորգյանի հետ/
    
Ընկերը շատ կարևոր է մարդու կյանքում, առանց ընկերների մարդը միայնակ է ու տխուր: Ընկերությունը սահմաններ չի ճանաչում, ընկերներ կարող են լինել տարբեր տարիքի ու խառնվածքի մարդիկ, սակայն ընկերության մեջ էլ են սահմաններ դրվում՝ չափի մեջ մնալու, ինքդ քեզ ու ընկերներիդ չդավաճանելու համար: Այսօրվա մեր հարցազրույցին մասնակցում է Արագածավան գյուղի, թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Գևորգյանը: Ավարտել է երաժշտական դպրոցը, սակայն հետագայում ուզում է դառնալ իրավաբան կամ քննիչ:
Գայանե, կյանքում ո՞ր 3 պատճառներից ելնելով չես մտերմանա մեկի հետ, ով ցանկանում է քեզ հետ ընկերանալ, խոսքս ընդհանուրի վերաբերյալ է:
    
Դե, եթե վատ խոսակցություններ լսած լինեմ նրա մասին, կամ եթե այդ մարդու հետ շփվել եմ, բայց հետո շատ հիասթափվել և եթե ինչ-որ մեկի հորդորով է ուզում ծանոթանալ...Ինձ համար այս 3 պատճառները կարող են առիթ դառնալ, որ չմետարանամ այն մարդու հետ ով ուզում է ինձ հետ մտերմանալ:
     Ի՞նչն ես ամենաշատը կարևորում ընկերության մեջ:
     Փոխադարձ վստահությունն ու հարգանքը:
Ինքդ քեզ համարու՞մ ես վստահելի ընկեր: Ու ինչի՞ ես պատրաստ հանուն ընկերության:
    
Այդ հարցին ընկերներս լավ կպատասխանեն..Կարծում եմ վստահելի եմ որովհետև մինչև այսօր վստահում են ինձ Ընկերներս...Հանուն լավ Ընկերության պատրաստ եմ ամեն ինչի:
Ինչպե՞ս ես վերաբերում այն մարդկանց, ովքեր նոր ընկեր ձեռք բերելով, ոչ միայն մոռանում են հին ընկերոջ մասին, այլև առհամարհում ու վատ վերաբերմունք են ցույց տալիս, կարծես այդ ընկերն այլևս իրեն պետք չէ: Ինքդ ինչպե՞ս կվարվես նման դեպքում: Կփորձե՞ս նրա հետ ընդհանուր լեզու գտնել:
     Երկու օր առաջ հայտնվել էի այդ իրավիճակում, չգիտեմ, դա ահավոր զգացմունք է ու Աստված չտա, որ ինչ-որ մեկը հայտնվի այն իրավիճակում որում ես էի...Հիմա այդ ընկերոջս հետ շփվում են այնպես, ինչպես առաջ, որովհետև Լավագույն Ընկերներիս հեշտ չեմ կարողանում մոռանալ:
Իսկ չես վախենու՞մ, որ նորից կհայտնվես այդ իրավիճակում: Էլի նույն կերպ ես վարվելու՞, թե՞ մյուս անգամ չես ների:
     Վախենում եմ ու շատ հնարավոր է էլ ուժ չունենամ ներելու մյուս անգամ:
Այո, մի անգամ կարելի է ներել, իսկ երկրորդ անգամ ներելը գուցե անմտություն լինի: Իսկ ի՞նչ ես կարծում կարո՞ղ է ընկերություն լինել ծեր պապիկի ու 40-ամյա կնոջ միջև:
    
Հա, ինչու՞ չէ, եթե երկու մարդ իրար լավ են հասկանում տարիքն այդքան էլ կապ չունի: Սակայն այդպես հազվադեպ է պատահում: Շատ խելացի ես և հասուն մտածելակերպ ունես: Կարծում եմ կյանքում միշտ շրջապատված կլինես հավատարիմ ու վստահելի ընկերներով:
Kaynak: Անահիտ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9437 | 0 | 0
Facebook