Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հարցազրույց Սիբիլ Փեքթորոսօղլու՝ պոլսահայ երգչուհու հետ

18:47, pazar, 14 şubat, 2016
Հարցազրույց Սիբիլ Փեքթորոսօղլու՝ պոլսահայ երգչուհու հետ
     Սիբիլ Փեքթորոսօղլու, պոլսահայ երգչուհի... Դուք տարբերվում եք Ձեր երգի ոճով, յուրահատուկ հոգեկերտվածք կա Ձեր բոլոր գործերի մեջ, յուրօրինակ ոգի, այնուամենայնիվ, պետք է լսել, զգալ, հասկանալ ու կարողանալ ապրել այդ ամենը, ո՞րն է Ձեզ ոգեշնչող ուժը:
    
Բաներ կան, որ ընտանիքիցս եմ ժառանգել, բաներ կան, որ ի ծնե է... Ես շատ զգացմունքներով ապրող մարդ եմ, երգի մեջ էլ այդպես է: Ինչ որ երգում եմ, նախ սրտիս մեջ եմ զգում: Ապրելով Պոլսում կարող եմ ասել, որ ոգեշնչող ուժը կարոտն է:
     Դուք հայերեն և թուրքերեն լեզվով երգեր ունեք չէ՞, ո՞րն է Ձեր նպատակը՝ միգուցե խաղաղության օղակ ստեղծել հայերի և թուրքերի մշակութային կյանքում:
    
Ես միայն հայերեն երգեր ունեմ, թուրքերեն երգեր չունեմ, բայց թուրք երաժիշտների հետ աշխատել եմ: Նրանք իմ երկու ալբոմներում սիրահոժար լինելով մաս են կազմել: Նրանց համերգներին էլ եմ ներկա եղել: Վերջերս The Beautified Project -ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի կազմակերպությամբ «Melody For Harmony» ծրագրի մեջ թուրք և հայ երաժիշտներով միասնաբար համերգ անցկացրեցինք:
     Փորձե՞լ եք ունենալ անգլալեզու երգ Ձեր երգացանկում, չէ՞ որ այժմ դա շատ տարածված է և շատ է գնահատվում հանդիսատեսի կողմից:
    
Անգլերեն լեզվով երգեր չունեմ, բայց ինչու՞ չէ, եթե ձայնիս ու ոճիս հարմար մի երգ լինի, սիրով կերգեմ:
     Թուրքահայ լինելով երբևէ առնչվե՞լ եք խնդիրների կապված համերգների հետ և դրանից դուրս:
    
Որևէ խնդրի հետ դեմ առ դեմ չեմ հանդիպել:
     Հայաստանում Ձեզ շատ սիրեցին, բավականին գնահատեցին, նաև բարեգործական համերգների մասնակցեցիք, նպատակ ունե՞ք նորից նմանատիպ համերգների մասնակցել կամ կազմակերպել ինքներդ, ո՞րն է բարեգործական համերգներին մասնակցելու Ձեր նպատակը:
    
Շատ ուրախ եմ Հայաստանի ժողովրդին անձիս հանդեպ ջերմ վերաբերմունքի համար: Գիտեմ այս ամեն ինչի արժեքը, նրանք միանգամից իրենց սրտերի մեջ տեղ տվեցին, սիրեցին ու գնահատեցին ինձ: Երբ համերգի առաջարկ լինի, շատ սիրով կուզենամ մասնակցել, անշուշտ, բարեգործական համերգներին ևս:
     Ներկայումս որտե՞ղ եք բնակվում, Հայաստանում հարազատներ ունե՞ք:
    
Պոլսում եմ ապրում, հարազատներ չունեմ, բայց հարազատի նման սրտակից բարեկամներ ունեմ:
     Հայտնի է, որ աշխատում եք առանց պրոդյուսերի, դժվար չէ՞ Ձեզ համար:
    
Իրականում դժվար էր ամեն ինչով զբաղվելը, բայց շատ լավ ընկերներ ունեմ, նրանք միշտ պատրաստ են ինձ օգնելու:
     Իսկ ընտանիք կազմելու լավագույն տարբերակը ինչպիսի՞ն է Ձեզ համար, կա՞ն հատուկ պայմաններ, որ պետք է լինեն ընտրություն կայացնելիս, հետաքրքիր է իմանալ:
    
Ամենակարևորը կյանքի լավ ընկեր լինելն է, անկեղծ ու իսկական սեր ունենալն է, հոգու գեղեցկությունն է: Իրար հանդեպ պետք է Սեր ու հարգանք ունենանք:
     Ձեր երգացանկում կա «Այս գիշեր» վերնագրով երգ, որը ես շատ եմ հավանել, հնարավորություն կլինի՞ հետագայում Ձեր երգերի կարաոկե տարբերակը լսելու:
    
Ուրախ եմ, որ սիրում եք «Այս գիշերը»: Չէի մտածել այդ մասին, այս պահին նման միտք չունեմ, բայց առաջիկա օրերին կարող է լինել: -
     Հաճելի է լսել նման անկեղծ ու գեղեցիկ պատասխաններ, իսկ ես կսպասեմ երգի կարաոկե տարբերակին:
     -----Կարող եք դիտել «Այս գիշեր» երգի տեսահոլովակը ...
Kaynak: Անահիտ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7031 | 0 | 0
Facebook