Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կեղծ են բոլոր նախընտրական ծրագրերը. պետք չէ հավատալ և ոչ մեկին

00:28, pazar, 10 şubat, 2013
Կեղծ են բոլոր նախընտրական ծրագրերը. պետք չէ հավատալ և ոչ մեկին
    
    

Դեռ որքա՞ն ենք լսելու այս հորինվածքները: Նախագահ դառնալու համար թեկնածուներն ասում են ամեն բան՝ սուտ ու կեղծ խոստումներ, «ներկայացնում» այդպես էլ չիրականացվող ծրագրեր…Մենակ թե դառնան, մենակ թե ընտրվեն: Ու ի՞նչ. երկիրը կրկին բզկտվում է, և ոչ մեկն անգամ չի մտածում այն վերականգնելու մասին: Որտե՞ղ է այն մեկը, ով իրոք սրտացավորեն կմոտենա հայրենիքի խնդիրների լուծմանը: Հայրենիքը հափշտակված է մեր իսկ երկրացու կողմից: Չեմ հավատում ոչ մեկին, քանզի չի հնչում արդարությունը ոչ մեկի բերանից: Խոսքս մեկին չի վերաբերվում, այլ՝ բոլորին: Նրանք բոլորն էլ հափշտակողներ են: Ինչու՞ պետք է մեր հայրենակիցները օտար երկրներում գումար վաստակեն, այլ ոչ թե մեր երկրում, ինչու՞ պետք է աշխատավարձերը գրոշի արժեք ունենան, իսկ կոմունալ ծախսերի ու սննդի համար կրկնակի մեծ գումար վճարենք: Հետո էլ դժգոհում ենք, որ լքում են հայրենիքը: Էլ ի՞նչ անեն նրանք, ովքեր օտար երկրում են, ու օտարը նրանց աշխատանքն ավելի բարձր է գնահատում: Որքան հաճախ ենք լսում զինվորների մահվան մասին գույժեր. նրանք պաշտպանում են պետությունը, իսկ նրանց անվտանգության մասին ո՞վ է մտածողը:

Մրցում են նախագահի թեկնածուները, թե ով ավել շատ խոստումներ կտա, որոնք այդպես էլ կմնան օդում: Կընտրվի նախագահը, իսկ երկրի վիճակը այդպես էլ չի բարեփոխվի: Դե ինչ, սպասենք ու տեսնենք, թե ով է լինելու հաջորդ չստացված նախագահը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
4851 | 4 | 0
Facebook