Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գլենդել Հիլզի «փլատակների» տակ կարող են մնալ նաև Ամերիան և ՎՏԲ-ն

22:54, pazartesi, 09 kasım, 2015
Գլենդել Հիլզի «փլատակների» տակ կարող են մնալ նաև Ամերիան և ՎՏԲ-ն


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Գլենդել Հիլզի հետ կապված սկանդալային պատմությունները շարունակվում են: Այդ ընկերությունից խաբված հարյուրավոր քաղաքացիներ ձևավորել են նախաձեռնող խումբ` իրենց խնդիրները լուծելու համար: Գլենդել Հիլզի հետ գործ բռնած ընտանիքներից որոշներին բնակարանների վկայականները չեն հանձնվում, մյուսներից նախնական պայմանավորվածությունից ավել գումար են ուզում, որոշների շենքերն էլ անգամ կառուցված չեն, բայց բնակիչներին ստիպում են վճարել և բանկերի գումարը և Գլենդել Հիլզի ստանձնած տոկոսները:

Նախաձեռնության անդամները քաջ գիտակցում են, որ այս խարդախությունները հնարավոր չէին միայն կողմերից մեկի` Գլենդել Հիլզի ներգրավվածությամբ: Ակնհայտ է, որ այս խարդախ «խաղի» մեջ ներքաշված են նաև ՎՏԲ-Հայաստան և Ամերիա բանկերը: Պարզ գիտակցելով, որ իբրև թե սնանկացման ուղին բռնած, Գլենդել Հիլզը կորցնելու գրեթե ոչինչ չունի, նախաձեռնող խմբի անդամները թիրախային են դարձնելու նաև խարդախությանը ներգրավված ՎՏԲ-Հայաստան և Ամերիա բանկերին` բռնելով նրանց ևս վարկաբեկելու ուղին: Նախաձեռնող խմբի որոշ անդամներ պատրաստվում են անգամ հատուկ տեքստեր փակցնել իրենց մեքենաներին «Մեզ խաբել է Գլենդել Հիլզը (Ամերիա բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը)» գրություններով:

Նախաձեռնող խումբը պատրաստվում է կազմակերպել ասուլիսներ, հյուրընկալվել տարբեր հեռուստահաղորդումների, ցույցեր, միտինգներ, բողոքի ակցիաներ իրականացնել, դիմել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և իհարկե ՀՀ նախագահին: Նախաձեռնող խմբին աջակցում են պատրաստված իրավաբաններ, հանրային կապերի մասնագետներ, ֆինանսիստներ:

«Գլենդել Հիլզից տուժածների» խումբը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների ակտիվ աջակցությունը ևս կարող է նպաստել խնդրի արագ կարգավորմանը և Գլենդել Հիլզի նման խայտառակ խաբեությունների հետագա կանխարգելմանը:


    
    

Նախաձեռնության ֆեյսբուքյան էջը

https://www.facebook.com/groups/131633800528822/?fref=nf

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4243 | 1 | 0
Facebook