Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար

17:37, pazartesi, 14 eylül, 2015
Միջազգային ամառային դպրոց ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար
     Սույն թվականի հուլիսի 17-ից 24-ը «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարն իր հյուրընկալ դռները բացել էր Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների համար: Սա Հայաստանում կազմակերպված առաջին ամառային դպրոցն էր ՄԲ համակարգում, որի մասնակիցների աշխարհագրությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև հեռավոր Սինգապուրը: Այս անգամ «Ուղեծրի» հյուրերն էին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Սինգապուրի Hillside World Academy-ի (նախկինում` Chinese International School), և իհարկե, «Քվանտի» սաները: Ամառային դպրոցի ծրագիրը բավականին հագեցած էր` Group 4 և CAS նախագծեր, մասնագիտական զեկուցումներ, խմբային քննարկումներ, էքսկուրսիաներ, սպորտային և մշակութային միջոցառումներ... Այս ամենն իրականացնում էր «Քվանտի» պրոֆեսիոնալ դասախոսական ևկազմակերպչական թիմը, որին միացել էին նաև վարժարանի սրտացավ բարեկամներ, Hillside World Academy-ի տնտեսագիտության ուսուցիչ, ավագ դպրոցի ղեկավար և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Վահագն Վարդանյանը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Յոթօրյա դպրոցի շրջանակներում աշակերտներին հաջողվեց հրաշալի համատեղել ուսումն ու ակտիվ հանգիստը: Իսկ յոթերորդ օրը` հրաժեշտի խարույկից առաջ, մասնակիցները պարգևատրվեցին տարբեր մրցանակներով և պատվոգրերով: Սա հրաշալի առիթ էր նույն համակարգիտարբեր դպրոցների աշակերտների համար` միմյանց հետ շփվելու, գիտելիքներն ու փորձը փոխանակելու, նոր ընկերներ ձեռքբերելու համար: Շնորհակալություն ենք հայտնում ամառային դպրոցի բոլոր մասնակիցներին` ակտիվ մասնակցության համար և կրկին հանդիպելու հույս հայտնում, քանի որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4854 | 0 | 0
Facebook