Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արամ MP3. "Կինս ինձ օգնում է իր ճիշտ գնահատականով"

13:26, cumartesi, 02 şubat, 2013
Արամ MP3. "Կինս ինձ օգնում է իր ճիշտ գնահատականով"
     Արամ MP3-ը սիրում է, երբ իրեն ներկայացնում են առաջին հերթին որպես երգիչ, հետո` հումորիստ: Նա այսուհետեւ ավելի հաճախ առիթներ կստեղծի իր մասին խոսելու որպես երգիչ, քանի որ բացի ակումբային մենահամերգներից, առաջիկայում պատրաստվում է ներկայացնել տեսահոլովակ, հեղիանկային նոր երգեր ու ձայնասկավառակ:
     Նա գարնանը կներկայացնի "If I Try" նոր երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտությունը ստեղծել է DJ Սերժոյի հետ համատեղ, իսկ անգլերեն տեքստը գրել է Գարիկ Պապոյանը. "Փոփի ու բալլադի մեջտեղում գործ է, ռոքային չէ, բայց լրիվ փոփ էլ չէ: Երգին ավելի շատ անգլերենն էր համապատասխանում, բայց չի բացառվում, որ հետագայում հայալեզու գործեր էլ կներկայացնեմ", -հայտնել է լրատվամիջոցներին-Արամ MP3-ը
     Տեսահոլովակը նկարահանվել է "Վիտամին" ակումբում, ռեժիսոր Սերժ Գաբյանն "If I Try"-ին տալու է անիմացիոն լուծումներ."Տեսահոլովակն ունի հստակ սյուժետային գիծ եւ երգի իմաստին համապատասխան գրաֆիկա: Ինչպես վերնագիրն է հուշում, եթե մենք փորձենք ապրել այնպես, ինչպես մենք ենք ուզում, ոչ թե ինչպես սոցիումն է մեզնից պահանջում` որքան ազատ կլինենք: Երգը մտածելու տեղ է թողնում, ուզում եմ միանգամից տեսահոլովակով ներկայացնել, որ մեր գաղափարը ճիշտ տեղ հասնի: Փորձել ենք նորարարություն անել, բարդ տեխնոլոգիաներ ենք կիրառել, տեսնենք` արդյունքն ինչ կլինի":
     Ի դեպ, երգիչ-հումորիստն այժմ աշխատում է իր անհատական առաջին ալբոմի վրա, որը, հավանաբար, կթողարկվի 2013-ի աշնանը: Նրա նոր երգերը ստեղծվում են DJ Սերժոյի անմիջական մասնակցությամբ. "Քանի որ Սերժոն էլեկտրոնային երաժշտության սիրահար է, պարային ռիթմիկ երգեր էլ կլինեն: Մեր ոճն ու ճաշակները միախառնում ենք ու ստեղծում հեղինակային նոր գործեր: Նաեւ ուզում եմ դուետներ ձայնագրել, արդեն մտածում եմ` երգիչներից ում հետ պետք է համագործակցեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի", - նշել է Արամը` հավելելով, որ իր կատարմամբ հայտնի հիթերն ալբոմում չեն ընդգրկելու:
     "Վիտամին" ակումբում պարբերաբար համերգներով հանդես եկող Արամ MP3-ը խոստանում է դրանց ընթացքում պրեմիերաների տեսքով երբեմն հնչեցնել իր հեղինակային երգերը."Արդեն ձեւավորված երգացանկ ուենմ եւ մեծ մասամբ անգլերեն եմ երգում համերգներիս: Կարծում եմ` երգը լեզու չունի, կապ չունի ռուսերեն, ֆրանսերեն, թե մեկ այլ լեզվով ես երգում: Բայց ակումբային համերգներս միշտ ավարտում եմ "Երեւան" երգով ու այն նվիրում մեր մայրաքաղաքին":
     Արամի փոխանցմամբ` իրեն աշխատանքում աջակցում ու քաջալերում է իր կինը` Աննան, որն էլ համերգների, նկարահանումների ժամանակ իր կողքին է լինում. "Նա միայն ուրախ է, որ երաժշտությամբ եմ զբաղվում, իմ նոր երգերի առաջին լսողներից է լինում եւ իր ճիշտ գնահատականով ինձ օգնում է: Երբեմն քննադատական խոսքեր էլ է ասում, իր կարծիքն ինձ համար կարեւոր է, որովհետեւ երգը գնահատում է որպես հանդիսատես, այլ ոչ թե, որ իր ամուսինն է երգում:)":
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
Արամ MP3-ը
Արամ MP3-ը
Արամ MP3-ը
Արամ MP3-ը
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
"If I Try" երգի տեսահոլովակի նակարահանումներին
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10530 | 0 | 0
Facebook