Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

21:34, çarşamba, 27 haziran, 2012
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
     Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ մարդկությունը դարձել է ինֆորմացիոն աղբի գերի, ինֆորմացիան վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն վտանգի: Եթե նախկինում ձեզ կառավարելու, ենթարկելու, հրամայելու, իրենց նպատակներին ծառայեցնելու, ոչնչացնելու, հպատակեցնելու, օգտագործելու համար համապատասխան ուժերը կիրառում էին «Տեր թոդիկյան» մեթոդներ, ապա հիմա մարդկանց մանիպուլացնելու, կառավարելի դարձնելու, մարդուն հոգեկան խանգարումների հասցնելու, ռոբոտ դարձնելու համար բավական է տարածել հատուկ մշակված ինֆորմացիա, որը բառիս բուն իմաստով ի վիճակի է ձեզ «հոշոտելու», ու դուք նույնիսկ դա չեք էլ զգա: Այդ մեխանիզմները բազմաթիվ են` սերիալներ, ներկայումս ԶԼՄ-ներում վխտացող ժամանցային թոկ շոուներ, թաքնված գովազդ և այլն: Այդ մեխանիզմներին այսօր գումարվել է նաև մուլտֆիլմը, որը ի զորու է կանգնեցնել երկրի դեմոգրաֆիական աճը: Այո, սխալ, չկարդացիք, ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԵՐԿՐԻ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՃԸ: Մեկնաբանելու փոխարեն ուղղակի խորհուրդ եմ տալիս 30 րոպե հատկացնել ու կից ներկայացված ռուսական վերլուծական ծրագիրը դիտել: Ապագա հայրեր ու մայրեր, կարծում եմ այն դիտելուց հետո համապատասխան հետևություններ կանեք: Ոչ մեկս չենք ցանկանում հիվանդ հասարակություն ունենալ: Ուստի դիտեք ու խորհեք....Իշխում է նա, ով ինֆորմացիայի է տիրապետում: Այսօր ձեզ իշխում են, ու դուք դա չեք նկատում:
Թե ինչ են անում ամերիկյան մուլտֆիլմերը ձեր երեխաների գիտակցության հետ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3575 | 0 | 0
Facebook