Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վարորդների տուգանքների ավելացված մասը չեղյալ կհամարվի մինչև հուլիսի 9-ը «մայր» գումարը վճարելու դեպքում

Mr. YAN
Yazar:
Mr. YAN
14:13, çarşamba, 03 haziran, 2015
Վարորդների տուգանքների ավելացված մասը չեղյալ կհամարվի մինչև հուլիսի 9-ը «մայր» գումարը վճարելու դեպքում
     2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը: Բացի այդ, նույն օրենքի համաձայն՝ վարորդներն ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կատարած վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների գումարները և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Այս մասին հիշեցնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և կոչ ենք անում օգտվել օրենքի ընձեռած արտոնությունից և մինչև սահմանված ժամկետի ավարտը, ձեռնամուխ լինել վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարի վճարմանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3014 | 0 | 0
Facebook