Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կապանում բենզալցակայանի պայթյունից 97% այրվածքներ ստացած աշխատակիցը մահացել է

13:09, salı, 02 haziran, 2015
Կապանում բենզալցակայանի պայթյունից 97% այրվածքներ ստացած աշխատակիցը մահացել է

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետության տարբեր գազալցակայաններում և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով արդեն երեք մարդ է մահացել: Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին Կապանում: Բենզալցակայանի պայթյունից ծայրահեղ ծանր վիճակում Երևանի այրվածքաբանական կենտրոն տեղափոխված` 35-ամյա Սասուն Ս-ն երեկ՝ հունիսի 1-ին, մահացել է:


    

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Չարենցավանում հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող գազալցակայանն էր պայթել, ինչի արդյունքում աշխատակից էր մահացել: Մայիսի 26-ին էլ պայթյուն էր տեղի ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում, ծանր վիրավորվել էին Հակոբյանի եղբայրն ու որդին և թեթև վնասվածք էր ստացել գազալցակայանի աշխատակիցը: Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, երեկ մահացել է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3982 | 0 | 0
Facebook