Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նրանք հաղթեցին մահվանը` ապրելու տոնը թողնելով մեզ

00:16, pazartesi, 11 mayıs, 2015
Նրանք հաղթեցին մահվանը` ապրելու տոնը թողնելով մեզ
     Երևանի Խ.Աբովյանի անվան հ.84 հիմնական դպրոցում մեկնարկեց հերթական միջոցառումների շարքը: Այս անգամ նշվում էր մայիսյան հաղթանակների եռատոնը: Դպրոցում անցկացվեց «Նրանք հաղթեցին մահվանը` ապրելու տոնը թողնելով մեզ» համադպրոցական միջոցառումը անգլերենի ուսուցչուհի Հ.Հովակիմյանի ղեկավարությամբ:
     Մայիսի 8-ին դպրոցի 22 և 23 դասարանները` տնօրեն Ա.Էլոյանի, փոխտնօրեններ Մ.Մարտիրոսյանի, Լ.Հարությունյանի և Ս.Մողրովյանի, դասվարներ Հ.Մովսիսյանի և Լ.Հակոբյանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հայ մարտիկների փառքն ու սխրանքը հավերժացնող` դպրոցի բակում գտնվող հուշարձանի և Քանաքեռում գտնվող հուշակոթողի մոտ, հնչեցրին երախտիքի ու հիշատակի խոսքեր:
     81դասարանի աշակերտները ուսուցչուհիներ Ա.Մաիլյանի և Գ.Տեր-Մարգարյանի գլխավորությամբ անցկացրին "День победы" խորագրով բաց դաս:
Դպրոցի բակում գտնվող հուշարձանը
Դպրոցի բակում գտնվող հուշարձանը
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5212 | 0 | 0
Facebook