Հայկո 50 CENT
Այս անգամ զրուցել եմ վանաձորցի 17-ամյա ռեփեր Հայկո 50 CENT –ի հետ, ով չնայածնրան, որ դեռդպրոցական է, արդենհասցրել է ճանաչումձեռք բերել ու բավականին ինքնավստահ նշում է, որ կնվաճի մեծ բեմեր: -Բարև Հայկո, նախ պատմիր թե ե՞րբ սկսեցիր ստեղծագործել և ինչը՞ քեզ մղեցերգեր գրել. - Բարև ձեզ, 13 տարեկանում գրել եմ առաջին երգս: Արդեն 3 տարի էստեղծագործում եմ ու դեռ երկար կստեղծագործեմ: Սկսեցի գրել RAP ոճը սիրելով, իսկ հետո անարդարությունը ստիպեց: -Իսկ ո՞րն է անարդարությունը: Առհասարակ ե՞րբ ես հանդիպել նմանանարդարությունների: - Ես չեմ առնչվել: Պատմությունները, որոնք գրել եմ, իմ մոտիկ մարդկանցկյանքից է վերցված, երգ ունեմ նաև, որը իմ կյանքից է վերցված. դա իմ առաջիներգն է եղել: Առհասարակ չեմ սիրում իմ մասին պատմել դիմացինին, որովհետև նւյն ձևով էլ ինձ չի հետաքրքրի դիմացինի կենսագրությունը: -Բացի կյանքի անարդար կողմը ներկայացնելուց, էլ ի՞նչ թեմաներով ես երգերգրում: - Հիմնականում երգերիս մեջ շոշափվում է անարդարությունն ու անպատասխանսերը: -Իսկ ինչու՞ ես երգում միայն սիրո դավաճանության, անպատասխան սիրո ևանարդարության մասին : - Ես իմ ապրած կյանքում դա ավելի շատ եմ նկատել մարդկանց մոտ: Հենց այդթեմաներից բողոքներ եմ լսել տարբեր մարդկանցից, ու այդպիսով որոշել եմ հենց այդ թեման շոշափել իմ ռեփի մեջ: -17 տարեկան ես, ու արդեն առնչվել ես անպատասխան ու դավաճան սիրո հե՞տ: -Այո, բայց ես սեր ասելով չեմ հասկանում միայն աղջիկ տղահարաբերությունները, այդ ամեն ինչը եղել է թեկուզ ընկերական շրջանում : -Լավ, իսկ ինչու՞ ընտրեցիր որպես բեմական ունուն հենց Հայկո 50 CENT: -Սկսած 6 տարեկանից 50 CENT-ի երգերն եմ լսել: Շատ եմ սիրում նրա երգերը, տեսահոլովակները: Երբ երգեցի առաջին երգս, ինձ բոլորը սկսեցին կոչել Հայկո 50 CENT ու ես անիմաստ գտա ելույթ ունենալ ուրիշ անվան տակ: -Ցանկություն ունե՞ս տեսահոլովակ նկարահանելու: -Այո, իհարկե ունեմ: - Մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է, ի՞նչ միջոցներով եսպատրաստվում նկարահանել տեսահոլովակդ և ո՞վ է հովանավորելու քեզ: -Ֆինանսական հարցերով չեմ դիմում ոչ մեկի օգնությանը, հույս ունեմ, որ իմերկրպագուները կսպասեն իմ սեփական միջոցներով տեսահոլովակինկարահանմանը: Հուսով եմ, երկար չեմ սպասեցնի: -Ի՞նչ ես կարծում, որոշ ժամանակ հետո հայկական շոու-բիզնեսում քո տեղըկունենա՞ս: -Հարցին չեմ պատասխանում : Ինքներդ որոշեք, կունենամ, թե ոչ: -Քո գերնպատակը ո՞րն ես համարում. ուսում, ընտանիք, սեր, թե՞ սիրածաշխատանք : Կարո՞ղ ես բոլորը համատեղել ու ինչպե՞ս ես դա պատկերացնում: -Համատեղելու համար ցանկություն է պետք, ես դա չունեմ, իսկ գերնպատակսսիրած աշխատանքովս զբաղվելն է: -Իսկ դու քեզ տաղանդավոր մարդ համարու՞մ ես: -Այս հարցի մեկնաբանությունը արել է հանդիսատեսը` իր ծափահարություններով: Ավելացնեմ, որ ես իմ ուժերին հավատալով հասել եմ իմ երազած բարձունքի կեսին, սեփական ուժերով էլ կհասնեմ նրա գագաթին ու կփորձեմ ձեռք մեկնել բարձրանալ ցանկացողներին էլ:
|
Abone ol ve malalelerin yayınla: