Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քվանտականների հրատարակած հերթական աշխատանքները

14:11, cuma, 20 mart, 2015
Քվանտականների հրատարակած հերթական աշխատանքները
     Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ հրատարակչությունը լույսընծայել է «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները. մեթոդական ցուցումներ» մեթոդական ձեռնարկը, որը նախատեսված է ուսանողների և ասպիրանտների համար: Հեղինակային խմբում ընդգրկված են աշխ. գիտ. թեկնածու Գուրգեն Հովհաննիսյանը, պատմ. գիտ. թեկնածու Մենուա Սողոմոնյանը, քաղ. գիտ. թեկնածու Նարեկ Գալստյանը և ասպիրանտ Միքայել Մալխասյանը: Գուրգեն Հովհաննիսյանը 2002-2007 թթ. աշխարհագրություն է դասավանդել «Քվանտ» վարժարանում, իսկ Միքայել Մալխասյանը վարժարանի շրջանավարտն է: Վերջինիս խոսքերով իր համար մեծ պատիվ է լինել համահեղինակ մի աշխատանքի, որի մյուս հեղինակներն արդեն վաստակաշատ գիտնականներ են: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թ. փետրվարի 17-ին, ԵՊՀ-ում: Այն այժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների պաշտոնական կայքում՝ www.ssspub.ysu.am:
     Եվս մեկ ուսումնական ձեռնարկ հրատարակվեց օրեր առաջ, այս անգամ մաթեմատիկայի ամբիոնի կողմից: « «Քվանտ» վարժարանի նորարարական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում լույս տեսավ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, «Քվանտ» վարժարանի մաթեմատիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Սամվել Աբաջյանի «Օլիմպիական խնդիրների ժողովածու» ձեռնարկը (խմբագիր` ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Շահինյան): Այն հիմնականում նախատեսված է մաթեմատիկայով հետաքրքրվող 8-12 դասարանների աշակերտների համար, բաղկացած է հանրահաշվի և երկրաչափության ավելի քան 700 խնդիրներից և վարժություններից, ինչպես նաև դրանց մանրամասն լուծումներից: Գիրքը կարող է օգտակար լինել ինչպես սկսնակների, այնպես էլ բավականաչափ փորձառու աշակերտների համար: Այն օգտակար կլինի նաև մաթեմատիկայի օլիմպիական խմբակներում ուսուցանելու համար: Ուսուցիչները գրքից տարբեր դժվարության խնդիրներ ընտրելու լայն հնարավորություն ունեն:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5376 | 0 | 0
Facebook