Սույն թվականի Մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին : Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում.
Հնարավորություն ընձեռել բազմաթիվ կատարողներին, հեղինակներին ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն:
Ս.թ. մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:
- Կատարող (ներ)ի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան:
- Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի:
- Հիմնական կատարող (ներ)ը և բեք-վոկալ կատարող (ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են:
- Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը:
- Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:
- Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով:
- Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
- Բեմում կենդանիներն արգելվում են:
Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են ս.թ.-ի հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը ստորև նշված հասցեով:
- Անձնագրի պատճեն
- Երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթ
- Մասնագիտական լուսանկարներ
- Երգի ձայնագրությունը CD կրիչով
- Կոնտակտային տվյալներ
Գ.Հովսեփյան 26, Նորք, Երևան, 0047
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ,
« Եվրատեսիլ երգի մրցույթ 2013»
Ընդունվում են նաև էլեկրոնային հայտեր հետևյալ հասցեով՝ inter@armtv.com /
Այլ տեղեկությունների համար այցելեք www.1tv.am / +374 77 777 331
Աղբյուր՝ http://ogae.am