Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեր դպրոցի մասին:

14:18, çarşamba, 18 şubat, 2015
Մեր դպրոցի մասին:

Հովհ. Թումանյանի անվան N 2 հիմնական դպրոցը ստեղծվել է 1956 թվականին, հիմնադրման օրվանից ունեցել է հինգ տնօրեններ՜
     1. Վարազդատ Ղազարյան, 2. Արամայիս Գրիգորյան, 3. Վահագն Ներսիսյան, 4.Նորիկ Շահինյան, 5.Նաիրա Նիկողոսյան:
     Դպրոցի ղեկավարման ծանրությունը պատվով կրում է ներկայիս տնօրեն Ն. Նիկողոսյանը, որն աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, պարզ և անբասիր բնավորությամբ: Նա պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով, նրա գլխավորությամբ դպրոցը մասնակցում է միջազգային ծրագրերի (ETwinningPlus), մի շարք մրցույթների (ԴԿՄ, Dasaran.am), փառատոնների: Մեր սաները հաջողություններ են արձանագրում առարկայական օլիմպիադաներում, երգի, ասմունքի փառատոններում: Այս ամենը, բնականաբար, նվիրյալ ուսուցիչների աշխատանքի արդյունքն է, ովքեր իրենց կոչումով են ուսուցիչ:
     Ներկայիս մանկավարժական կոլեկտիվը հարգանքով և մեծարանքով է վերաբերվում արդեն թոշակի անցած վաստակաշատ ուսուցիչներին: Այսօր կոլեկտիվում աշխատում են ուսուցիչներ, ովքեր եղել են հենց այս դպրոցի շրջանավարտները, շատ են նաև այն շրջանավարտները, ովքեր դարձել են տարբեր ոլորտներում արհեստավարժ մասնագետներ: Դպրոցի բակում կա ցայտաղբյուր, որը նվիրված է ղարաբաղյան շարժման ժամանակ զոհված մեր շրջանավարտներին:
     Դպրոցական առօրյան հագեցած է բազմաբնույթ միջոցառուներով, բաց դասերով, դասղեկի ժամերով, որոնք ուղեկցվում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ:
     Դպրոցն ունի քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի լաբորատորիաներ, տեխնոլոգիայի, ինֆորմատիկայի, ՆԶՊ-ի, երգի, շախմատի կաբինետներ, որոնք ապահովված են դասապրոցեսը հետաքրքիր անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
     Առանձնահատուկ ուշադրության է արժանի անգլերենի կաբինետը, որը վերջերս է համալրվել էլեկտրոնային գրատախտակով:
     Իր գեղեցկությամբ և դիդակտիկ նյութերի հարստությամբ աչքի է ընկնում տարրական դպրոցը, ուր դասավանդում են գիտակ և շնորհաշատ դասվարները:
     Այսուհետ մեր դպրոցը ձեզ կներկայացնի լավագույն միջոցառումներով և հետաքրքիր իրադարձություններով հագեցած առօրյան՝ հույս ունենալով որ մեր մասին կիմանան հանրապետության բոլոր անկյուններում:
     Շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10170 | 0 | 0
Facebook