Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պետք չէ զղջալ...

Ռիմա ☆
12:36, pazar, 20 оcak, 2013
Պետք չէ զղջալ...
    
  1. -Զղջում ես?
         -Զղջալ?Ինչի համար?Այն գեղեցիկ պահերի, այն երջանկության համար, որ ապրեցի այդ կարճ ժամանակահատվածում?Զղջալը կյանքում ամենաանօգուտ բանն է…Թեև հիմա նա`իմ կյանքի փոքրիկ այդ լույսը, վաղուց արդեն չի լուսավորում իմ ներկան, չի տաքացնում այս գրողի տարած ձմեռը, միևնույնն է ես զղջալու ոչ մի առիթ և պատճառ չունեմ.. Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել. դա անհնար է, և պետք էլ չէ: Ուղղակի պետք է ապրել ու վայելել այդ ակնթարթը: Ակնթարթ, որը կարող է երբևէ էլ չկրկնվել, որը կարող է վերջանալ նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի և սկսվել էր: Եվ եթե այդ ակնթարթը սկսվելուց եղել ես «այս աշխարհի ամենաերջանիկ մարդը» պետք չէ վերջում զղջալ:
         Զղջալ մեկի համար ով քեզ երջանկացրել է? Ով քեզ պարգևել է հեքիաթային վայրկյաններ? Ում հաղորդագրություններից ու զանգերից հետո այս աշխարհը քեզ համար ուղղակի երազ ու անիրական է թվացել? Միթե կարելի է զղջալ այդպիսի ակնթարթների համար…Ակնթարթներ, որոնք յուրաքանչյուր ուրիշը կերազեր նույնիսկ երազում տեսնել:Եվ միևնույնն է ինչքան է տևել այդ առասպելական ակնթարթը, դու ուղղակի քեզ պետք է համարես այս կյանքում այն հաջողակներից մեկը ով զգացել է, թե ինչպես է շունչը կտրվում, սիրտը այնքան ուժգին բաբախում և թե ինչպես են ոտքերն ու ձեռքերը դողում քո այդ թվացյալ հեքիաթի հերոսին տեսնելիս: Եվ նշանակություն չունի, թե քո հեքիաթի հեղինակը ինչ վերջաբան է գրում: Ճիշտ է այդ վերջաբանը կարող է քո սրտով չլինել, քեզ ցավ պատճառել, բայց երբեք չի կարելի մոռանալ այդ հեքիաթի գեղեցիկ սկիզբն ու ընթացքը: Եվ ինչքան էլ ցավոտ լինի այդ հեքիաթի վերջը, միևնույնն է, միշտ հիշիր`երբ վերջանում է հեքիաթը, գիրքը պետք է փակել: Պետք է փակել և դնել այն պահարանում, որի բանալին միայն դու ունես: Եվ հավատա, որ դա ոչ առաջին, ոչ էլ վերջին գիրքն է, որը փոշոտվելու է այդ պահարանում:Գիտեմ`այդ գրքից բաժանվելը տխուր է, չէ որ այդ գրքի թեթերից չես գտնի և ոչ մի գրքում:Բայց միշտ հիշիր մի բան, կգա ժամանակ և այս աշխարհիս երեսին կգտնես մեկին, ով կգրի քո կյանքում կարդացած ամենագեղեցիկ հեքիաթը, որի գլխավոր հերոսը կլինես դու և որը կունենա ամենագեղեցիկ ու ամենասպասված վերջաբանը: Թերևս այդ ժամանակ, բացելով քո գրքերի պահարանը, դու մի պահ շնորհակալություն կհայտնես այն գրքերի բոլոր հեղինակներին, ովքեր տառասխալներ էին թույլ տվել իրենց գրքում:Եվ, որոնց տառասխալների շնորհիվ դու կարողացար գտնել քո հեքիաթի իրական հեղինակին.

    

    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5620 | 7 | 0
Facebook