Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆոբիաների տեսակները

12:16, pazar, 20 оcak, 2013
Ֆոբիաների տեսակները

Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ, որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով:Դրանք կպչուն, ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն վախի ապրումներ են, որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում: Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն, կծկումներ կոկորդում, արագացված շնչառություն, էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից:
    
    
     Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ: Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո, ապա ֆոբիայի դեպքում մարդը, որպես կանոն հասկանում է, որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիմաստ է, ընդ որում չի դադարում վախենալ:
    
     Բոլոր հիմնված վախերը ակտիվ են: Մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար:
    
    
     Ֆոբիան պասիվ զգացողություն է: Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից, բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից, քանի որ հոգու խորքում հասկանում է, թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ, այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:
    
    
     Ապիֆոբիա - (լատիներեն՝ apis - մեղու), հայտնի է նաև որպես մելիսսոֆոբիա և սպեկսոֆոբիա : Կպչուն իռացիոնալ վախ է մեղուներից, կրետներից կամ նրանց խայթոցներից:
    
    
     Արախնոֆոբիա (հունարեն՝ - սարդ) — վախ հատվածոտանիներից (առավելապես սարդանմաններից), դասվում է տարածված ֆոբիաների շարքին: Ընդ որում, որոշ մարդկանց մոտ կարող է ավելի մեծ վախ առաջացնել ոչ թե հենց սարդը, այլ սարդի պատկերը:
    
    
     Ակարոֆոբիա (լատիներեն acarus — տիզ), հայտնի է նաև որպես սկաբիոֆոբիա: Աննորմալ, իռացիոնալ վախ մանր միջատներից և տզերից: Կպչուն վախ - վախ քոսով հիվանդանալուց: Նկատվում է կպչուն վիճակների նևրոզի ժամանակ:
    
    
     Այլուրոֆոբիա - Հայտնի է նաև որպես ֆելինոֆոբիա (felinophobia), գալեոֆոբիա, գատոֆոբիա (gatophobia, իսպաներեն gata – կատու) - կպչուն վախ կատուներից:
    
    
     Ակուստիկոֆոբիա (հունարեն akustikos — լսողական) – վախ բարձր ձայներից, աղմուկից: Հայտնի է նաև ինչպես ֆոնոֆոբիա (phonophobia) և լիգյուրոֆոբիա (ligyrophobia). Այս տերմինը օգտագործում են նաև ձայնից, կամ սեփական ձայնից վախը նկարագրելու համար:
    
    
     Միզոֆոբիա (հուն. mysos — կեղտ, ախտոտում, պղծում ) — կպչուն վախ ախտոտվելուց կամ վարակվելուց, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում:
    
    
     Հայտնի է նաև ինչպես գերմոֆոբիա (անգլերեն germ — միկրոբ բառից) — վախ միկրոբներից, քանի որ հաճախ առարկաների հետ շփվելու վախի պատճառ է հանդիսանում սեփական ձեռքերի վրա միկրոբներ վերցնելու վախը:
    
    
     Դիսմորֆոֆոբիա - Հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը չափից ավելի անհանգստացած և զբաղված է իր մարմնի աննշան դեֆեկտով կամ առանձնահատկությունով: Սովորաբար դա սկսվում է երիտասարդ կամ դեռահաս հասակում: Կանանց և տղամարդկանց մոտ՝ հանդիպելու հաճախականությունը նույնն է:
    
    
     Վերմինոֆոբիա (լատ. vermis — որդ) — վախ ինչ-որ հիվանդությունով հիվանդանալուց, միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից:
    
    
     Աէրոֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապպարատներից:
     Աէրոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ ուրիշ ֆոբիայի, օրինակ՝ կլաուստրաֆոբիայի (փակ տարածություններից վախ) կամ ակրոֆոբիայի (բարձրության վախ) վկայություն և ցուցիչ: Աէրոֆոբիան, առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ:
    
     Հետերոֆոբիա — հոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:
    
    
     Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա - վախ 666 թվից:
    
    
     Վախերի տեսակները բազմաթիվ են և պետք է հիշել, որ վախը, մարդկային մեխանիզմների բնական պաշտպան է հանդիսանում՝ պաշտպանում է նրան վտանգներից:

psyhelp.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6409 | 0 | 0
Facebook