Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ-ն և Իտալիան ըստ որոշ ոլորտային ցուցանիշների

21:31, cuma, 18 оcak, 2013
ՀՀ-ն և Իտալիան ըստ որոշ ոլորտային ցուցանիշների

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի տվյալների վերլուծությունն ըստ՝


    

1. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի:

2. Քաղաքական ու քաղաքացիական ազատությունների:

3. Կոռուպցիայի ընկալման:

4. Օտարերկրյա Ուղղակի Ներդրումների:


    
    

ՀՆԱ ( ԱՄՆ դոլլար )


    

Աղ. 1

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

ՀՀ

1926

2161

2523

2938

3329

3903

4556

5324

5807

4988

5100

5384

Իտալիա

23600

25680

26100

26800

27800

28079

31300

30646

30710

29121

29841

30464

1. Հայաստանի Հանրապետության և Իտալիայի ՀՆԱ-ի տվյալները համեմատելու և վերլուծելու համար դիտարկենք ՀՀ-ի և Իտալիայի ՀՆԱ-ի տվյալները 2000-2011 թթ. կտրվածքով: Ավելի պատկերավոր լինելու համար համապատասխան տվյալներով (Աղ.1) կազմենք գրաֆիկ և դիտարկենք ըստ գրաֆիկի:


    
    
    

ՀՆԱ-ն որոշվում է սպառման, համախառն ներդրումների, կառավարության ծախսերի, արտահանումների և ներմուծումների ցուցանիշներով:

Դիտարկելով գրաֆիկը կարող ենք եզրակացնել, որ թե ՀՀ-ում թե Իտալիայում նկատվում է աճի տենդենց: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում աճի տեմպը՝ տոկոսային արտահայտությամբ, ավելի մեծ է եղել, քան Իտալիայում: Եթե համեմատենք կտեսնենք, որ 2000 թ.-ից սկսած ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 64%-ով, իսկ Իտալիայում ընդամենը 22.5%-ով:Դա պայմանավորված է վերջին տարիներին Իտալիայում գործազրկության աճով, ինչպես նաև քաղաքական և տնտեսական անկայունությամբ, իսկ ՀՀ-ում վերոնշյալ բոլոր ցուցանիշները հաստատուն կերպով աճում են, ուստի ՀՆԱ-ն նույնպես աճում է:


    

2. Վերլուծելով միջազգային զեկույցները և տվյալները տեսնւմ ենք, որ ըստ քաղաքական և քաղաքացիական ազատությունների ցուցանիշների ՀՀ-ն 2010 և 2011 թթ. տվյալներով համարվում է մասամբ ազատ, իսկ Իտալիան ըստ նույն ցուցանիշների համարվում է ազատ: Այստեղից հետևում է, որ Իտալիայում ժողովրդավարությունը և քաղաքական ազատությունը գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա, իսկ ՀՀ-ում ժողովրդավարությունը դեռ լիարժեք չի դրսևորվում և գտնվում է զարգացման փուլում:


    

3. Երկրներն ըստ կոռուպցիոն ընկալման համեմատելու համար ուսումնասիրենք երկրների 2004-2011թթ. կոռուպցիոն ընկալման ինդեքսներն ըստ TI-ի: Ըստ Աղ.2-ի տվյալների կազմենք գրաֆիկ և դիտարկենք ըստ գրաֆիկի: Ուսումնասիրելով գրաֆիկը տեսնում ենք, որ երկու երկրներում էլ նկատվում է նվազման տենդենց, սակայն Իտալիայում այն կրկնակի անգամ ակտիվ է՝ շնորհիվ ճիշտ հակակոռուպցիոն քազաքականության: ՀՀ-ում նույնպես կիրառվում է հակակոռուպցիոն քաղաքականություն, սակայն դեռևս արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն:


    

Աղ. 2

Կոռուպցիոն ընկալման ինդեքս

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

ՀՀ

3

3.1

2.9

2.9

3

2.9

2.6

2.6

Իտալիա

5.2

6.2

6.2

5.2

4.8

4.3

3.9

3.9


    

4. Ըստ UNCTAD-ի 2007 թ.-ի տվյալների ՀՀ-ում Օտարերկրյա Ուղղակի Ներդրումները կազմել են 2.448 մլն. ԱՄՆ դոլլար, իսկ Իտալիայում ՝ 364.839 մլն. ԱՄՆ դոլլար: Դա պայմանավորված է նրանով, որ Իտալիան, լինելով զարգացած երկիր, ապահովում է ներդրումային բարենպաստ պայմաններ և ցածր ռիսկեր: ՀՀ-ն դեռ գտնվում է զարգացման փուլում, ուստի այս ոլորտում ռիսկային գործոնը մեծ է:


    

Հղումներ:

1. http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_GDP_

2. www.banker.am

3. http://en.wikipedia.org/wiki/Freedom_in_the_World

4. http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_corruption

5. http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_received_FDI

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4012 | 0 | 0
Facebook