Durun lütfen yüklemiyor...

Makaleler

11-ամյա սիրիահայ աղջիկը լողի չեմպիոն է դարձել

18:42, perşembe, 17 оcak, 2013
11-ամյա սիրիահայ աղջիկը լողի չեմպիոն է դարձել

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել սիրիահայ Մուշեղյանների ընտանիքը՝ ներկայացնելու 11-ամյա Սերլի Մուշեղյանի հաջողությունները լողի ասպարեզում:
    
     Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, վերջին 2 ամիսներին աղջիկը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով չեմպիոն:
    
     Նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով պատանի մարզիկին, վստահություն հայտնեց, որ նման տեմպերով Սերլին հաղթանակներ կնվաճի նաև միջազգային ասպարեզում: Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ սիրիահայերն աստիճանաբար ինտեգրվում են հայաստանյան կյանքին, ինչի վկայությունը նաեւ երեխաների արտադպրոցական առօրյայի կազմակերպումն ու գրանցած հաջողություններն են:


     Տեղեկացնենք նաեւ, որ այսուհետ սիրիահայ պատանիներին Դինամո մարզադաշտում անվճար կերպով մարզումների հնարավորություն է տրվել: Իսկ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությունը, ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության խնդրանքին, որոշում է կայացրել շնորհալի սիրիահայ մարզիկների մարզումները կազմակերպել անվճար:
    
    
     asekose.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4767 | 0 | 0
Facebook