Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թուրքական մամուլը՝ Հայաստանում նախագահական ընտրությունների մասին

11:36, pazartesi, 14 оcak, 2013
Թուրքական մամուլը՝ Հայաստանում նախագահական ընտրությունների մասին

Թուրքական մամուլը եւս հետեւում է Հայաստանի քաղաքական զարգացումներին՝ անդրադառնալով մոտեցող նախագահական ընտրություններին։
    
     Թուրքական մամուլում հրապարակումներն աչքի են ընկել ընտրությունների հետ կապված զուսպ մեկնաբանություններով։


     Թուրքական տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներից Sabah պարբերականում հրապարակվել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդարձակ հոդված՝ «Հայաստանում նախագահի ընտրություններում ֆավորիտ է համարվում Սերժ Սարգսյանը» վերնագրով։
    
     Հրապարակման մեջ նշվում է, թե սպասվում է, որ Հանրապետական կուսակցությունը առաջիկա ընտրություններում եւս առաջ է անցնելու մյուս կուսակցություններից։Նշվում է, թե ընտրություններում Հայաստանի գործող նախագահին դժվարության մեջ էին դնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։


     «Սակայն ընտրություններին ընդառաջ այդ 2 կարեւոր անուններն անակնկալ որոշում կայացրեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Իսկ Սերժ Սարգսյանի խոսքերից հայտնի է դառնում, որ նա Հայաստանի ընտրական համակարգին վստահում է։ 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ կապված Հայաստանի նախագահն օգտագործել էր «ազատ» եւ «թափանցիկ» բառերը», -նշված է Sabah-ի հրապարակման մեջ։


     Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նաեւ նախագահի մի քանի թեկնածուների հայտարարություններին, թե 20 հազար դոլարին մոտ ընտրական գրավը հակասահմանադրական է։ Այս համատեքստում ներկայացվում է նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մեկնաբանությունը, ըստ որի, պոտենցիալ թեկնածուների այն հայտարարությունը, թե օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, վկայում է, որ այդ բնագավառում նրանք բավարար գիտելիքներ չունեն եւ պետք է լրացնեն գիտելիքների պաշարը։
    
     Տեղեկությունը՝ News.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3779 | 0 | 0
Facebook