Հոլիվուդյան հայտնի զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես օրինականացրեցին իրենց հարաբերությունները:
Աստղերի երկրպագուները վաղուց սպասում էին նրանց հարսանիքին, բայց դերասաններն անընդհատ հետաձգում էին այդ հանդիսավոր պահը, չնայած վաղուց ապրում են միասին և դաստիարակում են իրենց բազմաթիվ երեխաներին:
Եվ ահա բոլորի համար անսպասելի ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ զույգն այնուամենայնիվ ամանորյա հանգստի ժամանակ օրինականացրել է իրենց հարաբերությունները հայտնի մոդելյոր Դոննա Կառայի The Sanctuary առանձնատանը:
Դա տեղի է ունեցել Կարիբյան Տերկիս և Կայկոս կղզիներում կաթոլիկ Ծննդյան տոների ժամանակ: Անջելինան և Բրեդը խնամքով թաքցնում էին իրենց ամուսնությունը բոլորից, այդ պատճառով պսակադրությանը հրավիրված էին միայն շատ մտերիմ մարդիկ, Փիթի և Ջոլիի վեց երեխաները և իրենց ծնողները: