Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

10 երկիր, որոնք ունեն ամենամեծ ոսկու պաշարները

00:24, çarşamba, 20 ağustos, 2014

Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով՝ Կենտրոնական բանկերը 118 տոննա մաքուր ոսկի են գնել 2014-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ 28 տոկոս տարվա աճ գրանցելով նախորդ տարվա համեմատ:


     2014-ի մայիսին Եվրոպական Կենտրոնական բանկը և այլ եվրոպական բանկեր ստորագրել են Կենտրոնական բանկերի ոսկու մասին չորրորդ պայմանագիրը (Central Bank Gold Agreement), որում ասվում է, որ կենտրոնական բանկերը առաջիկա 5 տարում մտադիր չեն ոսկու խոշոր ծավալներ վաճառել:


     Ոսկու համաշխարհային պաշտոնական պաշարները 2014-ի օգոստոսի դրությամբ Ոսկու համաշխարհային խորհուրդը գնահատել է 31 812 տոննա:
    
     Այժմ ներկայացնենք ոսկու ամենամեծ պաշարներն ունեցող 10 երկիրը.

1. Միացյալ Նահանգներ Ոսկու պաշտոնական պաշարները՝ 8133 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 71.9 տոկոս
2. Գերմանիա Ոսկու պաշտոնական պաշարները՝ 3384 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 68.4 տոկոս
3. Իտալիա Ոսկու պաշտոնական պաշարները՝ 2451 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 67 տոկոս
4. Ֆրանսիա Ոսկու պաշտոնական պաշարները՝ 2435 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 65 տոկոս
5. Ռուսաստան Ոսկու պաշտոնական պաշարները՝ 1094 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 9.7 տոկոս
6. Չինաստան Ոսկու պաշտոնական պաշարները՝ 1054 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 1.1 տոկոս
7. Շվեյցարիա Ոսկու պաշտոնական պաշարները՝ 1040 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 8 տոկոս
8. Ճապոնիա Ոսկու պաշտոնական պաշարները՝ 765.2 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 2.5 տոկոս
9. Նիդերլանդներ Ոսկու պաշտոնական պաշարները՝ 612.5 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 54.3 տոկոս
10. Հնդկաստան Ոսկու պաշտոնական պաշարները՝ 557.7 տոննա Միջազգային պահուստները ոսկով՝ 7.3 տոկոս
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3064 | 0 | 0
Facebook