mamul.am ի թղթակիցը հարցազրույց ունեցավ վանաձորցի Արեն Սահակյանի հետ, ով իր առաջին քայլերն է սկսել դերասանական արվեստում ու այժմ խաղում է <<Հրեշտակների դպրոցը>> հեռուստասերիալում:
-Ողջույն Արեն, ինչպե՞ս որոշեցիր մասնագիտությունդ և քանի ՞ տարեկանհասակում սկսեցիր զբաղվել դերասանական արվեստով:
-Ողջույն, առաջին անգամ խաղացել եմ КВН-ում, երբ դեռ 13 տարեկան էի, սակայն արդյունքի չհասա: 2010թվականին խաղացի <<Էրրոր >>թիմում ևդարձա չեմպիոն: Այդպիսով, սկսվեց իմ կարիերան:
-Ծնողներդ քեզ օգնե՞լ են մասնագիտությանդ ընտրության հարցում ու ձեր ընտանիքում կա՞ քո մասնագիտությամբ զբաղվող:
-Ոչ, ծնողներս ուզում էին, որ ընդունվեի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպեսծրագրավորող: Իսկ մեր ընտանիքում միայն ես եմ գնում դերասանական ճանապարհով:
-Որտե՞ղ ես սովորում հիմա:
-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, դերասանական արվեստ և կինոյի դերասան բաժնի 2-րդ կուրսում:
-Ինչպե՞ս ստացար սերիալում նկարահանվելու առաջին հրավերդ:
- Օգոստոսի 27-ին: Իմանալով, որ ես սովորում եմ թատերական բաժնում, զանգահարեցին ու հրավիրեցին :
-Հիմա դու նկարահանվում ես <<Հրեշտակների դպրոցը>> հեռուստասերիալում, կերպարդ համապատասխանու՞մ է բնավորությանդ:
-Ըստ իս, ընդհանրապես չի համապատասխանում, իսկ օրինակ, ունեմ ընկերներ, որոնք պնդում են, որ լիովին համապատասխանում է:
-Քո երկրպագուներից շատերին կհետաքրքրի, արդյոք ունե՞ս ընկերուհի ու ինչպիսի՞ն է քո ընտրյալը.
-Այո, ունեմ: Լավ բնավորության տեր մարդ է, ամենակարևորը խանդոտ չի:
- Ո՞րն է եղել քո մասին լսած վերջին բամբասանքը:
- Որ իբր 32 ատամի լոռեցիների հետ ծեծի ենք ենթարկվել:
Վերջում հավելենք, որ Արեն Սահակայանը խոստովանեց, որ ոսկե ձկնիկ բռնելու դեպքում նրանից կխնդրեր կախարդական փայտիկ ունենալ, լրիվ տիրապետելչինարենենին, ու նաև, որ ունենար ուղիղ մազեր:
հարցազրույցը վարեց Այծեմնիկ Ասատրյանը