Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Գերլուսին»` օգոստոսի 10-ին

00:06, cuma, 08 ağustos, 2014
    
    

Օգոստոսի 10-ին Գրինվիչի ժամանակով 18: 09 (Երևանի ժամանակով 22: 09) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս մոտ կլինի Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում: 2014թ․Լուսինն ամենամոտը կգտնվի Երկրին հենց օգոստոսի 10-ին։
     Այս դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կկազմի 356, 896 կմ: Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ: «Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև: Լուսնի չափերը սովորականից 16%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի:
     Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված: Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է:
     Լուսինը երկրին այսքան մոտ չի լինի մինչև 2015թ. սեպտեմբերի 28, իսկ հաջորդ գերլուսինը կդիտվի 2014թ. սեպտեմբերի 9-ին:


     Հայկական աստղագիտական ընկերություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3883 | 0 | 0
Facebook