Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեռնելու ժամանակը (Սկանդալային օրագիր շարքից 18+)

14:48, salı, 05 ağustos, 2014

ՄԱՍ 1

Հուլիսյան պայծառ մի առավոտ էր: 18-ամյա մի տղա քայլում էր կամրջի վրայով և մտածում. «Բավական է, թողեք այդ Ձեր գեղարվեստական նկարագրությունները, հուլիսյան պայծառ առավոտ և այլն: Նախ ես 18 տարեկան չեմ, այլ 19-ը, և սա իմ պատմությունն է, ու ինքս կպատմեմ, հետևաբար հեղինակի կարիք չեմ զգում»: Լավ անցնենք առաջ: Չնայած ամեն ինչի, իսկապես այսօր պայծառ եղանակ է, բայց, այնուամենայնիվ, դա ինձ չի խանգարի մահանալ, թեև միշտ պատկերացրել եմ, որ մահվանս օրը լինելու է անձրևոտ ու մռայլ: Որոշել եմ, պետք է մահանալ: Ահա կանգնած եմ կամրջի վրա ու նայում եմ ներքև, ահռելի բարձրություն է, բայց սարսափելի չէ, միևնույնն է, նետվելու եմ: Հարմար կանգնեցի, տարածեցի թևերս, խորը շունչ քաշեցի ու դեպի ներքև: Սառը քամին անմիջապես հարվածեց դեմքիս, վերջապես հասա ներքև ու ընկա ջուրը: Բավականին սառն է ջուրը, մեկ, երկու և ես այլևս չկամ, միգուցե մինչև ջրին հասնելը ես արդեն մահացել էի, այ դա չեմ կարող հիշել: Թող ծիծաղելի չթվա, բայց միշտ պատկերացրել եմ իմ հոգեհանգստի արարողությունը` իմ հարազատներին սև հագուստներով, ծաղկեպսակներ, օրինակ, ծաղկեպսակ, որի վրա փակցված ժապավենին գրված է. ՀԵՆՐԻԻՆ՝ ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՑ, և այս ամբողջ արարողությունը ուղեկցվում է Մոցարտի Ռեքվիեմի ներքո, հետո սկսվում է հորդ անձրև: Այո, այս ամենը ինձ ոգևորություն էր պատճառում, բայց ես խելագար չեմ: Իմ պատկերացումներից ոչ մեկն էլ չիրականացավ, ոչ Մոցարտ, ոչ անձրև: Իհարկե, իմ հոգեհանգստին բոլորն էին սև հագուստով, բայց սա միայն իմ հոգեհանգիստը չէր, ես չվայելեցի ուշադրության կենտրոնում լինելու հաճույքը: Ինձ հետ միասին կար ևս մի հանգուցյալ, մենք մահացել էինք ժամային տարբերությամբ, ես նրանից քիչ ավելի շուտ: Որպեսզի իմանաք, թե ով է երկրորդ հանգուցյալը, և ինչու է մեր հոգեհանգիստը կատարվում միասին, ես այժմ Ձեզ կպատմեմ, թե ինչեր կատարվեցին ինձ հետ և իմ կյանքում մինչև իմ կամուրջից նետվելու պահը, դե համոզված եմ, որ չեք ձանձրանա:

Ժամը 3-ն էր, դասերը ավարտվեցին, ու ես անմիջապես շտապեցի տուն: Սովորում եմ բուհում (հասկանալի պատճառներով հաստատության անունը չեմ նշի): Նստեցի երթուղային, որ հասնեմ տուն: Ինձ թվում է՝ շատերի մոտ է գոնե կյանքում մի անգամ որևէ մեկին սպանելու միտք առաջացել, բնականաբար, դուք դա երբեք չէիք անի, նույն միտքն առաջացավ ինձ մոտ երթուղայինում: Ես նստել էի ամենաառջևի նստարանին, երբ հետևից լսեցի բարձր հորանջի ձայն, հետո նույնը երկրորդ անգամ, ինձ մի կերպ զսպում էի, որ չպտտվեմ, երրորդ անգամ այդ անասնական հորանջը լսելուց պտտվեցի ու արհամարհական նայեցի վերջում նստած կնոջը, որն էլ այն ձայնի հեղինակն էր, սա ծիծաղեց ու ինչ-որ բան փսփսաց կողքին նստած տղայի ականջին: Իսկ ես մտքումս կրկնում էի, թե ինչու են սրան նման գարշելիները դուրս գալիս հասարակության մեջ: Հետո մի չբավարաված աղջիկ սկսեց բարձրաձայն վիճել հեռախոսով: Կատաղությանս չափ ու սահման չկար, որտե՞ղ է սրանց քաղաքավարությունը: Երթուղայինում կային նաև երկու ճապոնացիներ, հավանաբար զբոսաշրջիկներ էին, երբ իրենց կանգառում իջան և վճարելով 1000 դրամ, ստացան իրենց մանր 800-ը` մի կին վարորդին ասաց, թե պետք էր դրանցից ավելի շատ գումար վերցնել: Ես հազիվ էի տիրապետում ինձ, որ բարձրաձայն չասեմ նրան, թե ինչու պետք է խաբի այդ մարդկանց, մի՞թե դու էլ նրանց նման մի հասարակ սպերմատազոիդից չես առաջացել: Հետո մտքումս պատկերացրեցի, թե ինչպես եմ հորանջող կնոջը, հեռախոսով աղջկան և այս ողորմելիին գնդակահարում: Վերջապես հասավ իմ կանգառը, և միայն իջնելուց հեռախոսով բարձրաձայն խոսող աղջկան ասացի. «Դուք երևի վաղուց սեքսով չեք զբաղվել», -անմիջապես իջա ու ինքս ինձ ասացի. «Աստված իմ, վերցրու հոգիս, քանի դեռ ես չեմ դարձել երկրորդ Հիտլերը: Այն կինը, ում միշտ սիրել եմ, ու հավանաբար կամուսնանայի նրա հետ, վաղուց մահացել էր, հենց այդ պատճառով ատում եմ Տոլստոյին, որ սպանեց նրան` Աննա Կարենինային: Իսկ հիմա արդեն երկար ժամանակ է սիրահարված եմ նրան` Ջուլիետային, այդ խելոք, համեստ, պարզ ու բարի գեղեցկուհուն, որն իմ համակուրսեցին էր: Սակայն ես կոտրվեցի, երբ իմացա այն, ինչը երբեք չէի ցանկանա իմանալ, իսկ դրանից հետո կատարվեց ամենասարսափելին, դրա մասին կպատմեմ քիչ ավելի ուշ»: Երբ հասա տուն մայրս արդեն տանն էր: Նա շուտ էր վերադարձել աշխատանքից, որպեսզի ինձ հետ միասին գար բժշկի մոտ: Տանն էր նաև նա, ում ես միշտ համարել եմ իմ բոլոր դժբախտությունների պատճառը, այո, թեև «հայր» բառը բոլորովին համապատասխան չի նրան: Մենք մայրիկի հետ գնում էինք նյարդաբանի մոտ, քանի որ ես նյարդային ջղաձգումներ ունեի: Բժշկուհին, որը 40 անց մի կին էր, միշտ ասում էր թե իբր ձևացնում եմ, թե ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, և ես դա անում եմ, որպեսզի խուսափեմ զինվորական ծառայությունից, բայց ես իսկապես հիվանդ էի: Ատում էի այդ կնոջը, նրա կարմիր շրթներկը, նրա բջջայինի ռինգտոնը, նրա լկտի հայացքն ու կոպիտ շարժուձևը: Ինչպես կգցեի նրան մեքենայի տակ, միշտ պատկերացնում էի, թե ինչպես է նա խեղդվում ջրում, կամ ինչպես է ընկնում գնացքի տակ և գնացը տրորում է նրան, ավաղ դրանք միայն իմ պատկերացումներն էին: Որոշ ժամանակ հետո մենք փոխեցինք բժշկին:

ՄԱՍ 2

Իմ հիվանդության պատճառը հայրս էր, այո, նա, նրան բոլորից շատ եմ ատում, եթե նա մահանար, ես այն մարդկանց թվում չէի լինի, ով լաց կլիներ: Չշտապեք քննադատել ինձ, մի փոքր պատմեմ նրա մասին ոչ նրա համար, որ խղճաք ինձ, առավելևս չեմ ցանկանում իմ ընտանեկան կյանքից խոսել, այլ այն պատճառով, որ պարզ լինի՝ ինչու եմ ատում նրան: Չար ու ստոր մի մարդ, ահա հենց նրան Աստված ընտրեց որպես ինձ հայր: Ես դեռ փոքր էի, տանը միշտ վեճեր էին, ամբողջ ցերեկ քնում էր, իսկ երեկոյան ուշ ժամի գալիս: Ես անկողնում պառկած մտածում էի, որ ուր որ է կգա ու նորից աղմուկ և ավերածություններ: Եվ ահա գալիս էր, ես ձայնից արթնանում էի, սկսում էր վիճել մայրիկի հետ, իսկ եթե չէի արթնանում, նա մտածված հարվածում էր անկողնուս, որ զարթնեմ, անկասկած պետք է ատեմ նրան: Հիշում եմ մի օր տանից դուրս գալիս բացեց փոքրիկ պահարանը ու ցույց տվեց իրար կողք կողքի դրված դանակներ, ասաց, որ երբ վերադառնա սպանելու է մեզ, ես ահավոր վախեցած էի, միայն հետո հասկացա, որ հոգով ստոր այդ մարդը դա անում էր միայն վախեցնելու համար: Եվ ահա այդ օրերի հետևանքն էլ եղավ իմ հիվանդությունը: Երբ մեծացա, արդեն չէր կարողանում ոչինչ անել: Լավ, այսքանով սահմանափակվեմ նրա մասին, բայց մենք ևս մի անգամ պատմությանս մեջ կանրադառնանք իմ անարժան հայրիկին, հավատացեք, դա չափազանց կարևոր է: Երբ ես սկսեցի քիչ թե շատ առողջանալ, մայրիկին խնդրեցի, որ հեռանա տանից ու գնա արտերկիր, դրա հնարավորությունը կար, նա ինձ համար էր այստեղ մնում, համոզեցի նրան, որ ես իմ այս վիճակում աշխատել չեմ կարող, իսկ մեզ գումար է պետք: Վերջապես նա համոզվեց ու ճանապարհեցի նրան: Միանշանակ պատճառը դա չէր, նրա կյանքը հայրիկի հետ դժոխքի էր վերածվել, նաև այլ պատճառներ ունեի, որոնց մասին պատմությանս ընթացքում կիմանաք: Իսկ ահա այստեղից արդեն սկսվում է իմ պատմության ամենահետաքրքիր մասը:

Ինձ հասակակից շատ տղաներ արդեն արած կլինեն այն, ինչի մասին երազում են դեռ 14-15 տարեկանից սկսած, և եթե տղաների համար օգտագործվում է այդ բառը, ուրեմն ես կույս էի: Վերջապես եկավ այն օրը, երբ ես որոշեցի անել այդ: Ուշ երեկոյան գնացի հայտնի փողոցներից մեկը, որտեղ հավաքվում էին մարմնավաճառները: Սկսեցի քայլել նրանց մոտով, այդ կանանց մեջ կային շատ գեղեցիկները` շիկահեր, բարձրահասակ, բայց ես փնտրում էի ամենատգեղին: Քանի որ դա իմ առաջին անգամն էր, ես վախենում էի, որ չի ստացվի և ամոթ կզգամ գեղեցիկ կնոջ մոտ, իսկ տգեղ կնոջ դեպքում ես հաստատ ամոթ չէի զգա: Գտա թեթևակի թմբլիկ, ոչ սիրունատես մի կնոջ, նա 30 անց կլիներ, մոտեցա նրան: Դեռ վաղուց անգիր էի արել, թե ինչ եմ ասելու: Այսպիսով, մեր գործարքը կատարվեց, ու միասին գնացինք: Մտանք այն սենյակը, որտեղ պետք է սեքսով զբաղվեինք: Երբ ես լոգանք ընդունեցի ու դուրս եկա, նա արդեն մերկ պառկած էր անկողնում: Առաջինը, որ ուշադրությունս գրավեց, դա նրա գեղեցիկ կրծքերն էին, բավականին մեծ, և դրանց ազդեցությունն մարմնիս մի «մասի» վրա միանգամից զգացի: Պառկեցի նրա վրա, ժպտալով ասաց, որ չվախենամ: Հենց սկզբից երկու ձեռքերով բռնեցի կրծքերը, հետո փորձեցի անել այն, ինչն ամենակարևորն էր: Սկզբում չէի կարողանում, և նա հասկանալով դա, իր փորձառու ձեռքով օգնեց ինձ: Ընդամենը երկու րոպե, և ես արդեն վերջացրել էի, չնայած հաճույքը կարճ տևեց, բայց, այդուհանդերձ, ես ուրախ էր, որ ստացվեց: Երբ արդեն դուրս էի եկել նրա մոտից, մտածում էի նրա մասին, թե ինչու է նա դա անում, արդյոք իրեն հաճելի է դա, իսկ եթե ստիպվա՞ծ է: Չգիտես՝ ինչու, ինչ-որ բան ծանրացավ սրտիս, իսկ նա երևի այս ընթացքում արդեն մեկ ուրիշին էր սպասարկում, ես էլ հիմարի պես նրա մասին եմ մտածում: Որպեսզի հայրիկիս հետ միասին տանը չմնայի, որովհետև նրա հետ անցկացրած ամեն վայրկյանն անտանելի էր, ես հաճախ էի բարձրանում տանիք: Նստում էի տանիքին ու մտածում: Այստեղից երևում էին մեր թաղամասի գրեթե բոլոր տները: Այս տներից յուրաքանչյուրում ապրում էին մարդիկ, որոնց մասին խոսելը խիստ անհրաժեշտ է այս պատմության մեջ: Այստեղ էր ապրում Սերոբը, 25 տարեկան էր, ավարտել էր համալսարանը ու գնացել էր բանակ, և ահա վերջերս վերադարձել էր բանակից: Սրա ծնողները երբ տանից դուրս էին գալիս, անմիջապես միացնում էր *****գրաֆիկ հոլովակ, ձեռքերը մտցնում էր տաբատի մեջ ու հիմարացած նայում էր: Այս հիմարը գողանում էր իրենց դիմացի տան լվացքի պարանից կախված կանացի ներքնազգեստները, այս ամենը բացահայտվեց այն ժամանակ, երբ մայրը տղայի ներքնակի տակից պատահաբար գտավ 20-ից ավելի կանացի ներքնազգեստ: Պահպանակ չօգտագործելու հետևանքով ծնված այս տխմարը նաև գաղտնի նայում էր իրենց հարևան տների լոգարանների պատուհաններից: Այդպիսի մի օր էլ լոգանք ընդունող կանանցից մեկի ամուսինը բռնացրեց սրան, և մի լավ սատկացրեց, այնպես, որ սա 2 ամիս մնաց հիվանդանոցում: Այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե սրա հոգին ինչու էր բռնաբարվել: Իսկ ահա հենց իմ հարևանությամբ ապրում էր Վերգինեն` 24-ամյա մի աղջիկ, որն արդեն հասցրել էր 3 երեխա ունենալ, սա գեր էր ու աժդահա, և նայելով նրա թորշնած ամուսնուն, փորձում էի պատկերացնել, թե ինչպես են 3 երեխա ունեցել, այդ գործողության ընթացքը պատկերացնելիս ուղղակի խղճում էի ամուսնուն: Բայց սա սովորական պատմություն չի, ապշեցի, երբ իմացա, որ Վերգինեն սպասում է իր 4-րդ երեխային: Հետո պարզ դարձավ, որ սրանք երեխաներ են ունենում հատուկ այն նպատակով, որ պետությունից գումար ստանան, և իմանալով, որ 4-րդ երեխան ծնվելու է մինչև նոր օրենքի ընդունումը, ըստ որի գումարի չափը բարձրանում էր, որոշում են հեռացնել երեխային: Զարմանալի են մարդիկ, ինչպե՞ս կարելի է երեխա ունենալ գումար ստանալու համար: Վերգինեն իր արգանդը վերածել էր բանկոմատի, փառք Աստծո, նրանք թողեցին 4-րդ երեխային: Բնականաբար, սրանց հոգիներն էլ բռնաբարված էին, և երևի դեռ մանկուց:

ՄԱՍ 3

Ամենասարսափելի դեպքը, սակայն, որ կատարվեց մեր թաղամասում. դա կապված էր 70-ամյա Հասմիկ տատիկի հետ: Խեղճ կինն ամբողջ օրը փողոցներում արևածաղիկ էր վաճառում, ուներ 40-ամյա մակաբույծ ու հարբեցող մի որդի, սա ամեն օր ծեծում էր խեղճ մորը: Ահավոր էր, երբ մի օր լսեցի, որ ծեծելով սպանել է մորը: Ախր ինչո՞ւ, ինչո՞ւ են սրա նմանները ծնվում, ինչո՞ւ սրա հայրը իմպոտենցիայով չէր տառապել, ինչո՞ւ սա դեռ երեխա ժամանակ տանիքից չէր ընկել ու հաշմանդամ դարձել, ինչո՞ւ…: Բանտում սրան այնպես էին ծեծել, որ քիչ էր մնացել մահանար, բայց նրա բախտը չէր բերել, չէր կարողացել ազատվել իր բռնաբարված հոգուց և շարունակել էր գոյատևել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6027 | 1 | 0
Facebook