Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երբ մտածում ես, որ կարող ես, դառնում ես ամենակարողը. Հարցազրույց Համացանցի Առեղծվածային գրողի հետ ...

22:17, perşembe, 03 оcak, 2013
Երբ մտածում ես, որ կարող ես, դառնում ես ամենակարողը. Հարցազրույց Համացանցի Առեղծվածային գրողի հետ ...
    
    

-Ինչու՞ եք ձեզ վերնագրում որպես Անանուն
     -Կյանքիս ամեն մի օրը, կարծես հենց անանուն մի անվամբ հանդես գա, կարծես ամեն մի վայրկյան խոսում է անանուն լեզվով, անիրական լեզվով, սակայն իմ լեզվով : Անանուն Անունը կարծես վերնագրվեց իմ հոգուն, կարծես նոր ծնված հոգին նոր անուն ստացավ:
     -Հասկանու՞մ են արդյոք մարդիկ ձեր լեզուն, իսկ ո՞րն է ձեր նոր ստեղծված հոգին :
     -Իմ ստեղծած լեզուն ընդունելի է, սակայն երբեմն անհասկանալի, բայց եթե ընդունում են, ուրեմն հասկանում են, չնայած միտված եմ նրան, որ շատ կարճ են հասկանում :
     Իմ ստեղծած հոգին այն տառերն են, որոնք հանգրվանում են այն էջերի վրա, որոնք ես եմ ընտրում կյանքում:
     Կան էջեր որոնք դատարկ են, իսկ կան էջեր, որոնք լի են :
     -Իսկ որո՞նք են այդ էջերը
     -Մարդիկ.Մարդիկ են իմ էջերը, նրանց սրտում եմ ես գրում այն ամենը ինչը իմ գրիչն է գրում : Մարդիկ` կամ լի հոգով, կամ դատարկ, չնայած վստահ եմ ասում, դատարկ մարդ չկա : )
     -Քանի՞ տարեկանում սկսեցիք գրել
     -12 Տարեկան էի, սկսեցի մի սովորական հանելուկ գրել, որը ասյօր արժեք չունի մնացած գործերի հանդեպ, բայց արժեքավոր է նրանով, որ առաջինն էր:
     -Ինչի՞ մասին էր այդ հանելուկը
     -Երջանկության մասին էր, կարծես սկսվում էր այսպես `ես ուշ եմ գալիս, բայց ոչ ուշացած ...
     -Փաստորեն ձեզ Սևական է ոգեշնչել
     -Այդպես չէի ասի, կասեմ կան պահեր, որոնք նրանով եմ ներշնչվել, բայց ամբողջ իմ էությունը ներշնչված է երազով, պատկերությամբ ու կյանքի թարմություամբ, իսկ ընդանուր կասեմ, ես ինքս իմ օրերով եմ ներշնչվել :
     -Ինչու՞ ''''Մի օր ես կգամ''''
     -Դա այն շշուկն է, որը անընդհատ կարծես արձագանքվում է իմ ներսում ու հոգում, դա այն ձայնն է, որը լսում ես վերջին անգամ, բայց միշտես լսում, '''Մի օր ես կգամ ''ձայնը ամեն օր նոր շնչով է արտասանվում իմ կայնքում : Այդ ձայնը իմ հոգին է, իմ սրտի նստվածքը :
     -Մարդկանց մեծամասնությունը նկատում է ձեր հոգու մելանխոլիան, արդյո՞ք տխրության մեջ գեղեցկություն կա
     -Այո մելանխոլիա, կամ լիրիկական պատմություններ են, դա կյանքից է վերցված, այդ պատկերն են, որոնք ես եմ տեսել, որոնց իմ աչքերն են հանդիպել, իսկ տխրության մեջ գեղեցիկ է ինքդ քո հետ զրուցելու արտասավորությունը, դա խելագարություն չէ, դա ինքդ քեզ հետ կիսվելու կարողությունն է, երբ հասկանում ես, որ ինչ որ մի տեղ կա, որտեղ դու ինքդ կարողես քո սրտի ձայնը լսել, դա կլինի տխրություն թե երջանկություն, այնուամենայնիվ այդ տեղը գեղեցիկ է լինում, այնպես որ այս դեպքում ես երջանիկ եմ, որ ինքս ինձ հետ խոսել գիտեմ :
     -Ի՞նչ է սերը
     -Սեր այն է, երբ մարմինդ ու հոգիդ միաձուլում ես, նոր կյանքի սկիզբն է սերը :
     -Արդյո՞ք կրքի մեջ սեր կա
     -Ինչո՞ւ չէ, սերը ծնվում է կրքից, առաջին սերը թաքնված է գիշերվա առաջին համբյուրի ու շոյանքի մեջ :
     -Քանի որ մի քանի 18+ ստեղծագործությւոնների հեղինակ եք, մարդկանց համար դա նորությունն էր, երբ դուք կրքի հետ միացնում էիք տխրությունը
     -Չեմ կարծում թե նորություն էր, կարծում եմ կան գրողներ ովքեր գրել են կիրք, ու կան նկարիչներ ովքեր նկարել են կիրք :
     -Դա մարդկանց համար ընդունելի՞ էր
     -Կարծում եմ մեկի մոտ այո, մեկի մոտ` ոչ, անգամ այդ գրված ստեղծագործություններից մարդիկ կան ովքեր հասկացել են իսկական կիրքը ինչպես կարող է սեր ծնել :
     -Ու՞ր եք գնալու ձեր աշխատանքներով, դեպի անսահամնությու՞ն

Իհարկե, չևոր երբ արդեն սահմանը անցել ես, գնում ես արդեն անսհամնություն :
     -Որտե՞ղ է անսահմանությունը
     -Այնտեղ, որտեղ գտնում ես ինքդ քեզ
     -Իսկ դուք գտե՞լ եք ձեզ
     -Գտել եմ, մնում է հասնեմ ինքս ինձ
     -Վանիկ, լուրեր էր տարածվել ռուսական սոցիալական ցանցերում իբրև թե դուք հարբեցող եք ու սատանեական կազմակերպության անդամ եք, դա այդպե՞ս է
     -Ես հերքում եմ այդ ամենը:Մարդկանց, երբ անսովոր տեսքով ես հանդիպում, նրանք դրանից տաքանում են, սկսում են քեզ նմանեցնել այնպիսի հերոսների, ովքեր ոչ մի կապ չունեն քեզ հետ : Ես հարբեցող չեմ, ես ինքս ինձ հարբեցող չեմ համարում :
     -Ի՞նչն է հավատը
     -Հավատը այն է, երբ նվիրվում ես ինքդ քեզ, հավատում քեզ ու քեզ կյանք տվողին, երբ հավատում ես քեզ համար ոչ մի խնդիր արժեք չունի .Հավատացեք մարդիկ, հավատը հենց այնպես չի ծնվում, հավատը ստեղծում ենք ինքներս :
     -Շնորհակալ ենք Վանիկ նման անկեղծ զրույցի համար, մեր վերջին հարցը այսպիսին է, ի՞նչ է արվեստը
     -Արվեստը հոգու ամբողջականությունն է, տարբերություն չկա դու նկարիչ ես, գրող ես, կարևորը դու այդ ամբողջականությունն ես, ես ել եմ նկարում, բայց գրչով եմ նկարում, իմ վրձինը իմ գրիչն է, իսկ ներկերը իմ մտքերը : Արվեստը անսահման հոգի է, անսահման լիություն, որտեղ խենթերը արդարացված են :
     -Ձեր ամանօրյա ուղերձը
     -Մաղթում եմ մարդկանց երջանկության լիություն, թող երջանկությունը առանց ստորակետի ու վերջակետի, բազմակետվի մեր կյանքում : Շնորհավոր :
     -Ձեզ նույնպես, մաղթում ենք երկար ստեղծագործական ուղի, շնորհակալ ենք Վանիկ:
    

    
Հարցազրույցի հեղինակ `Տաթև Ասատրյան
    
Հարցազրույցը կատարվեց ` Գրող և Բլոգեռ, Հովակիմյան Վանիկ (Անանուն )-ի հետ ......
     __________
     Գրողի Բլոգը ` rockvan.blogspot.com
     Լրագրողի բլոգը ` anhato.blogspot.com
     __________
     Նյութերի բոլոր հեղինակային իրավունքնները պատակնում են հեղինակին :

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
4719 | 0 | 0
Facebook