Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանը կվերականգնի Այվազովսկու գողացված վրձինը

12:51, cumartesi, 19 temmuz, 2014

Երիտասարդ նկարչուհի Նարի Յանը (Նարինե Աղաջանյան) իր առաջին անհատական ցուցահանդեսից գոյացած հասույթով որոշել է վերականգնել Հովհաննես Այվազովսկու հուշարձանի տարիներ առաջ գողացված վրձինը: Հիշեցնենք, որ երկու տարուց ավել է, ինչ աշխարհահռչակ հայ ծովանկարիչի հուշարձանը Երևանի կենտրոնում կանգնած է առանց վրձնի, կամ ավելի ճիշտ` կոտրած վրձնի մնացուկը ձեռքին:

Իսկ Նարի Յանի որոշումը հետաքրքիր նախապատմություն ունի:

Ադրբեջանական Մինգեչաուր քաղաքում ծնված հայ աղջնակը դեռ մեկ տարեկան էր, երբ սկսվեց արցախյան շարժումը և Ադրբեջանում ապրող հայերի կոտորածն ու տեղահանումը: Նրանց ընտանիքին հաջողվեց փախչել ադրբեջանցի գազանի ձեռքից և բնակություն հաստատել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում: Նկարչուհի Նարին գենետիկորեն շատ է կապված հայրենիքի հետ: Հաճախ նա նկարում էր հայկական այնպիսի եկեղեցիներ ու կոթողներ, որոնք իրականում երբևէ չէր տեսել: Նկարում էր նաև իր տեսած եկեղեցիներն ու վանքերը, որոնք այցելում էր Հայաստանում գտնված օրերին, երբ հյուր էր գալիս Երևանում ապրող բարեկամներին:

Այվազովսկին Նարի Յանի տարերքն էր: Իր ռուս արվեստաբան ընկերուհու հետ հաճախ էին բանավիճում Այվազովսկու ազգային պատկանելության թեմայով: Արվեստաբան Եվգենիան ընդունում էր, որ Այվազովսկին հայ է, բայց ոչ ամբողջովին, մասամբ` տատն է հայ կամ պապը: Նարին անընդհատ փորձում էր բացահայտել ճշմարտությունն ընկերուհու համար, ասել, որ Այվազավսկու արմատներն ամբողջովին հայկական են: Նարիին դա հաջողվեց:

Ու մեկ էլ` ռուս արվեստաբան Եվգենիան գալիս է Հայաստան, այցելում տարբեր մշակութային օջախներ: Վերադարձից հետո նա իր հայ ընկերուհու համար տհաճ անակնկալ ուներ: «Անընդհատ ասում ես` Այվազովսկին հայ է, հայ է, տեսե՞լ ես Երևանում Այվազովսկու արձանը: Այն բոլորովին անտերության է մատնված: Դեռ մի կողմ, որ ամիսներով չի լվացվում և կեղտի մեջ կորած է, կոտրված է նկարչի ձեռքի վրձինը: Իսկ տեսե՞լ ես ինչպես են պահպանում Այվազովսկու հուշարձանը Ռուսաստանի տարբեր քաղաքներում», -ասում է Եվգենիան: Ինչ խոսք, նրա ասածը տհաճություն ու բարկություն է պատճառում Նարիին, բայց նա պատասխան չուներ: Այն միտքը, որ իր հայրենիքում ծովանկարչի հուշարձանը պատշաճ վերաբերմունքի չի արժանանում ու չի պահպանվում, հանգիստ չի տալիս երիտասարդ նկարչուհուն: Ի վերջո, նա մտածում է ինքնուրույն լուծել առավելապես քաղաքապետարանին վերաբերող խնդիրը: Օգօստոսի 1-ին Հայ Արտ արվեստի կենտրոնում կկայանա նրա առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած գումարը նա նախատեսում է հատկացնել բրոնզաձույլ վրձնի պատրաստման և տեղադրման գործին: Ի դեպ՝ մոտավոր հաշվարկներով այն կարժենա 80-90 հազար դրամ: Նարին մտադիր է նաև տեսանկարահանող սարք տեղադրել հուշարձանի մոտ, որպեսզի նման վայրագությունները բացառվեն:

Հայրենքի եկեղեցիներով ու տեսարժան վայրերով Նարի Յանի նկարները շուտով կցուցադրվեն և կհանվեն վաճառքի: Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը, գնելով նկար, կարող է քաղաքապետարանի փոխարեն վերականգնել հայտնի հայ ծովանկարչի հուշարձանի վրձինը: Իսկ դրսում մեր հայրենակիցներն այլևս չեն ամաչի մեր պահպանած հուշարձանների համար:

Ի դեպ, հարգելի քաղաքապետին և քաղաքապետարանին հիշեցնենք, որ Այվազովսկին ունի իր տխուր բախտակիցները մեր քաղաքում: Երևանում նախկինում գողացել են Հրաչյա Աճառյանի բրոնզաձույլ գլուխը (3 անգամ), Գեորգի Մովսիսյանի աջ բազուկը, Տորք Անգեղի ոտքը, Սասունցի Դավթի համբերության բաժակը, որոնց միայն մի մասն է վերականգնված: Այս վայրագությունները, որ նախամարդուն են հատուկ, այսօր էլ շարունակվում են մեր քաղաքում: Հետևաբար, հնարավոր չէ՞ արդյոք տուգանքներ սահմանող ճանապարհային հազարավոր տեսախցիկների կողքին ունենալ նաև մի քանի տեսախցիկ, որոնք կհսկեն հուշարձանները, այն հուշարձանները, որոնք կսկսեն նաև ժամանակ առ ժամանակ լվացման ենթարկվել, մաքրվել և լուսավորվել քաղաքապետարանի կողմից:
    
     http://nyut.am/archives/220436

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3777 | 0 | 0
Facebook