Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանդուրժողականություն լավ բան է, բայց…

19:40, çarşamba, 25 haziran, 2014

Ցանկանում եմ անդրադառնալ մի երևույթի, որն արդեն մտահոգիչ է դառնում ինձ համար: Ճիշտ է մեր երկրում կան շատ այլ կարևոր հարցեր, որոնք կթվան այդ ֆոնի վրա փոքր, սակայն իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի պետք է փորձի կանխել ցանկացած անօրինական, անթույլատրելի գործողություն: Բոլորին էլ ծանոթ է այս խնդիրը, քանզի շատերի հետ է առնչվում: Խոսքս նրա մասին է, երբ տարբեր ամսագրերի խմբագրություններից զանգահարում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ և առաջարկում գնել իրենց ամսագիրը (գինը 500-600 դրամի սահմաննեում կամ ավելի թանկ), հաճախ նշելով, որ դրանով օգնած կլինեն որևէ հաշմանդամի կամ ինչ որ ծանր հիվանդությամբ հիվանդ անձնավորության: Երբ ես հերթական զանգի ժամանակ խնդրեցի ինձ տալ այդ անձնավորության հեռախոսահամարը, որի համար գումար է հավաքվում, հեռախոսազանգը ընդհատվեց: Դա կրկնվեց երկրորդ անգամ: Ես ասացի, որ ցանկանում եմ անձամբ օգնել այդ մարդուն, սակայն այդ անգամ էլ ոչ մի արձագանք չհետևեց: Այսպիսով, հասկանալի է դառնում, որ ամսագրերը վաճառելու համար մարդիկ գնում են ստոր քայլերի՝ շահարկելով հաշմանդամների կամ ծանր հիվանդություն ունեցող մարդկանց կարգավիճակը: Ճիշտ է ամսագրերը վաճառելու խնդիր կա, բայց պետք է առաջնորդվել բարոյական արժեքներով և գործել օրենքով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4913 | 0 | 0
Facebook