Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Սայաթ-Նովա

20:55, pazartesi, 02 haziran, 2014

Բնագիր


    

Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ.
     Ա՛չք խաւրի, ա՛նգաճ խուլանայ` էրեսըդ թաց չըտեսնէ:

Վո՛ւնց արեգագըն շուղքըն տայ, վո՛ւնց լուսինըն լուս անէ.
     Ա՛վալ քու տեսնողըն միռնի` քիզ գըլխիբաց չըտեսնէ:

Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ.
     Միր էդնէն թամամ աշխարհըս սով քաշէ` հաց չըտեսնէ:

Թէվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կ'օսիս.
     Քա՛շկա մարդ վո՛ւնց գայ, վո՛ւնց խօսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնէ:

Աստուձու բերնէմէն առնիս մըխիթարիչ սուրբ հոգին.
     Է՛լ վաղ միռնի Սայաթ-Նովեն` ճիդըդ գըցած չըտեսնէ:


    
    
    

Թարգմանություն


    

Մի՛ վշտանա, սի՛րտ ու հո՛գիս, միտքդ դիվաց չտեսնի.
     Ա՛չք խավարի, ունկ խլանա` երեսդ թաց չտեսնի:

Ո՛չ արեգակը ճաճանչ տա, ո՛չ լուսինը լույս անի.
     Նախ թող քո տեսնողը մեռնի` քեզ գլխաբաց չտեսնի:

Դու գլուխդ մահի կտաս, ես էլ քեզ հետ կմեռնեմ.
     Մեզնից հետո ողջ աշխարհը սով քաշի` հաց չտեսնի:

Թե որ չգամ ու չտեսնեմ, հազար տեսակ բան կասես.
     Երնեկ մարդ ո՛չ գա, ո՛չ խոսի, ո՛չ քեզ տխրած չտեսնի:

Աստըծո բերանից առնես մխիթարիչ սուրբ հոգին.
     Սայաթ-Նովեն թո՛ղ վաղ մեռնի` վիզդ ծռած չտեսնի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1883 | 0 | 0
Facebook