Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆՁՆԱՆՎԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂԸ

20:01, çarşamba, 28 mayıs, 2014


    


    


    


    


    


    


    


    


    


    


    


    


    


    

Ասել է թե, քաջ չեն դառնում, այլ քաջ ծնվում են:

Այսպիսին էր առյուծասիրտ հայորդի՝ Վալերի Վարդանյանը:

Երբ թուրք-ազերին փորձում էր հայկական հողերը բռնակցելով տիրանալ Արցախին, Վալերի Վարդանյանը hայտնվեց «Սպիտակ» ջոկատի կազմում այնպես, կարծես, թե միշտ եղել է այնտղ, նոր չի եկել: Նրա գալուստը այդպես էլ ընդունվեց, կամավորականների կողմից, եկավ ու մնաց ջոկատում հավերժ: Վալերին մասնակցեց Արծվաշենի պաշտպանության մարտական գործողություններին:

Որպես կամավորական 1992 թվականի նույն ջոկատի կազմում մասնակցեց Մարտակերտ քաղաքաի ու շրջանի բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտական գործողություններին, որի ընթացքում ջոկատը հերոսաբար կատարում էր հրամանատարության կողմից տրված առաջադրանքները և որի մասին բազմիցս իր ելույթներում գովեստով է արտահայտվել պաշտպանական շրջանի հրամանատար գեներալ Մայոր Արկադի Տեր Թադևոսյանը: Իրենց խիզախությամբ ու արիությամբ շատերը աչքի ընկան ու նրանց թվում` Վալերի Վարդանյանը:

«Սպիտակ» ջոկատի ՀՀՊՆ - ից ստացած զենքերը 1993 թվականին վերադարձվեցին, իսկ կամավորականներից զակի թվով մարտիկներ շարունակեցին մասնակցել ազատագրական մարտերին որոնցից էր՝ Վալերին: Ընդգրկվելով Ստեփանակերտի հետախուզական առաջին վաշտի կազմում, կատարում էր հրամանատարության կողմից տրված բոլոր առաջադրանքները: 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել, կատարելով հրամանը: 1994 թվականիապրիլի 14-ը, եղավ վերջին օրը…

Հայրենիքի համար նրա կատարած սխրագործությունը ՀՀ նախագահի կողմից արժանիորեն գնահատվել ու ետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ ջոկատի հրամանատարության կողմից ներկայացվել ու պարգևատրվել է ԼՂՀ Մայրության կոմիտեի «Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

Սակայն քաջ հայորդու անձնազոհ հայրենասիրությանը պետք է իր արժանի շարունակությունն ունենար: Այդ ամենը մարմնավորվեց մեկ ուրիշ մարդու մեջ, նրա գործը շարունակեց, շարունակում է և դեռ կշարունակի նրա որդին ՝ Արթուրը, ով հորից ժառանգել է քաջությունը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: Հանուն հայ ազգի, հանուն նրա փրկության և պաշտպանության նա չի խնայում ջանք և եռանդ, հայրենիքը վեր է դասում ամեն ինչից: Նա իր հոր արժանի զավակն է: Մեր քաջ հայորդու հայրենասիրական գործերի մասին դեռ շատ կլսենք ու կհպարտանանք նրանով:

Կցանկանայի միայն նշել, որ այժմ Արթուր Վալերիի Վարդանյանը գլխավորում է «Հայոց Վահան» ֆիդայական ինքնապաշտպանական գունդը, որն ապահովվում է սիրիահայության անվտագությունը:

Մեր օրերում շատերն են սիրում ուրիշի արած գործը իրնց վերագրել, որովհետև ոչինչ չանելով հերոսանալը հեշտ է և հարմար:


    

Սակայն.


    

- Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար։


    

Ի վերջո ճիշտ է ասված, որ առյուծից առյուծ է ծնվում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4348 | 0 | 0
Facebook