Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արա Սադոյանը աշխատանքային շրջայց կատարեց վարչական շրջանում

16:52, çarşamba, 14 mayıs, 2014

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այսօր` մայիսի 14-ին , պատասխանատու բաժինների պետերի, ենթակա կառույցների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային շրջայց կատարեց վարչական շրջանում: Արա Սադոյանը , համատիրությունների նախագահների հետ նախ այցելեց բակային տարածքներ, հանդիպեց բնակիչների հետ, տվեց հանձնարարականներ համապատասխան պատասխանրատուներերին:

Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը հանդիպեց տնտեսվարողների հետ և տեղեկացավ հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման մասով թերացումներին, ևս մեկ անգամ նախազգուշացնելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձանագրությունների կազմելու հանձնարարական տվեց: Զրուցելով հարակից տարածքներում բարեկարգման նորմերը բարեխիղճ կատարած տնտեսվարողների հետ` Արա Սադոյանը նշեց, որ իրապես գովեստի են արժանի և գեղեցիկ օրինակ են հանդիսանում մյուս տնտեսվարողների համար: Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ուշադրություն դարձրեց կանաչապատման, բարեկարգման, կոմունալ նշանակության այլ հարցերի և տալով հանձնարարականներ ևս մեկ անգամ պահանջեց բարձրացված հարցերին և խնդիրներին տալ շուտափույթ լուծումներ:


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3938 | 0 | 0
Facebook