Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Քեզ կքննադատի քո ընթերցողը

23:57, cuma, 27 nisan, 2012
Քեզ կքննադատի քո ընթերցողը
     Պետք է հիշել, որ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի Մամուլի խոսնակ բաժինը սովորական սոցիալական ցանց չէ: Այստեղ պետք է արտահայտվել էթիկայի և գրանցման պայմանների շրջանակներում:
     Յուրաքանչյուր ոք, ով գրանցել է Մամուլի խոսնակ մշտապես պետք է հիշի, որ ներկայանում է խստապահանջ հայ ընթերցողին և պատասխանատու է իր հոդվածների, գրառումների համար: Հակառակ դեպքում կարժանանա ընթերցողի խիստ քննադատությանը:
     Պետք է նաև հիշել, որ "Մամուլի խոսնակ"-ում ցանկացած նյութի վերջնական հրապարակումից հետո այն խմբագրել կամ ջնջել հնարավոր չէ: Այդպես, "Մամուլի խոսնակ"-ը վերածվում է վեբ տպագիր թերթի:
     Անճշտությունների կամ այլ պարագայում անհրաժեշտ է հանդես գալ հերքման հոդվածով:
     Ցանկանում ենք մի քանի կարևոր խորհուրդ ներկայացնել Մամուլի խոսնակի օգտատերերին.
     1. Ձեր տվյալները գրեք հայերեն (unicode) (օր.` Պողոս Պողոսյան, Երևանի N 120 դպրոց և այլն),
     2. Կցեք Ձեր նկարը և որոշ տեղեկություններ Ձեր մասին, ինչը ավելի վստահելի է դարձնում Ձեր Մամուլի խոսնակի հրապարակումները ընթերցողների համար (սոցցանցերում Ձեր անձնական էջերի, կայքերի ճանապարհները),
     3. Գրեք միայն հայերեն (unicode), եթե նյութը այլ լեզվով է, ապա տվյալ լեզվով (հայերեն տեքստերը, որոնք գրվում են լատինատառ կհեռացվեն մոդերատորի կողմից),
     4. Ֆոտո/վիդեոշարք ավելացնելիս պարտադիր գրեք կարճ նկարագրություն:
     5. Հոդվածներն և այլ նյութերը ներկայացրեք էթիկայի նորմերին համապատասխան, իսկ եթե նյութը վերցված է որևէ հեղինակից, լրատվամիջոցից կամ այլ աղբյուրից, որհեղինակային իրավունքը Ձեզ չի պատկանում, ապա պարտադիր պահպանեք դրա հեղինակային իրավունքները և կատարեք հղում:
    
     Հետևեք մեր խորհուրդներին և Ձեր ընթերցողների թիվը կմեծանա:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
20
Beğenmemek
0
7350 | 10 | 0
Facebook