Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիփան Շիրազ, ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԻ ԱՍՏԾՈՒՑ ՈՒ ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ

09:21, cumartesi, 26 nisan, 2014
    
    
    

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԻ ԱՍՏԾՈՒՑ ՈՒ ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ

Թող որ ապրեմ անցյալի հետ, իմ խավարում,
     Հիշողության վերնահարկում և թողության:
     Վախենում ենք բարի Աստծուց, բայց չենք սիրում,
     ՈՒ մեր առջև միշտ ներկա է մեր գողգոթան:

Տաք, ինքնազոհ, մշտամնա մի նվիրում
     Դեռ բուրում է մահապարտի աչքում իմ այս,
     Աստծուց, իմ սեր, վախենում ենք ու չենք սիրում
     Խավարի մեջ և լույսի մեջ - խավար ու պարզ:

Մեռյալներին նոր հարություն տված ժամեր՝
     Մարմրում են անիրական ստվերներում -
     Աստծուց առած - թափառում ենք - և հաց, և սեր,
     Վախենում ենք, սակայն, իմ սեր, էխ, չենք սիրում:

ԵՎ կուրանում - մահանում ենք էս ստվերում
     ՈՒ մեր առջև միշտ ներկա է մեր գողգոթան.
     Վախենում ենք բարի Աստծուց, բայց չենք սիրում
     Հիշողության վերնահարկում և թողության;

Ս. Շիրազ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3559 | 0 | 0
Facebook