Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շաբաթօրյակ և ծառատունկ Կենտրոնում

16:29, cumartesi, 12 nisan, 2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այսօր առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ենթակա կառույցները, կրթական և բուժհիմնարկները, մշակութային օջախները և տնտեսվարողները:
     Շաբաթօրյակի անցկացման համար ապահովվել են մաքրման և ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկան: Վարչական շրջանում վաղ առավոտից տոնական տրամադրություն էին հաղորդում փողոցներում հնչող Երևանին նվիրված երգերը: Ծառատունկին և մաքրման աշխատանքներին սիրով միացել էին ճանաչված և սիրված մշակութային գործիչները: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շրջայց-վերահսկողությունից հետո միացավ նրանց արդեն Հրազդանի կիրճում, ուր միասին ծառ տնկեցին: Մշակութայնի գործիչները նշեցին, որ մեծ հաճույքով են միացել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներին:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3811 | 0 | 0
Facebook