Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտեմ` չես գալու

16:26, pazartesi, 07 nisan, 2014
    
Շատ շուտ եմ եկել, ստիպված եմ սպասել: Ազնիվ խոսք, եթե ինձ մնար, ես այստեղ չէի գա, բայց, երբ բոլորը քո դեմ են ելնում, երբ դու ինքդ քո դեմ ես ելնում, չգալ չի լինում:
Եվ ամեն օր նույնն է, և ես հոգնել եմ այդ նույնությունից։ Չէ՛, ես հոգնել եմ քո մշտական անտարբերությունից: Այսօր էլ բոլոր օրերի նման ես վաղ արթնացա ու ինձ հետ միասին զարթնեցին նաև «դավաճանները»: Ես պինդ բռնեցի իմ մահճակալի ճոճվող ոտքերից, բայց իմ ոտքերը քայլել էին ուզում, ես իմ ականջներում բամբակ խրեցի, բայց իմ ականջները քո ձայնն էին լսում, ես իմ շուրթերը ամուր թելնեցի, բայց նրանք նորից քո անունն էին տալիս:
     Գնալ չեմ ուզում.- բղավեցի ես, բայց երբ սիրտս նորից թպրտաց, հերթական անգամ հասկացա միայն, որ իմ կարծիքը այստեղ ոչ ոք հաշվի չի առնում:
     Նորից եկել եմ, այստեղ եմ հիմա, նստել եմ խոնավ նստարանին ու քեզ եմ սպասում։ Գիտեմ, չես գալու, երբեք էլ չես գա: Եվ քեզ սպասում եմ, ինչպես մայրը վաղամեռիկ որդու պատերազմից տուն դառնալուն, կամ էլ ինչպես որդին՝ մորը, ով էլ չկա, էլ չի գալու:
     Գիտեմ չես գալու, բայց դեռ սպասում եմ: Գալիս եմ այստեղ, որտեղ դու չկաս ու քո փոխարեն միշտ ինձ է սպասում իմ նստարանը, մեր նստարանը: Ինձ միշտ թվում է, թե հեռվից-հեռու հետևում ես ինձ, բայց մոտ չես գալիս, թվում է, թե նայում ես աչքերիս. ես իմ աչքերն եմ փախցնում քեզնից: Ինձ միշտ թվում է, թե դու գողեգող իմ զգեստի փեշին ես կամացուկ նայում և ես շփոթված իմ կարճ փեշն եմ իսկույն ուղղում: Թվում է, թե ուր որ է կնստես կողքիս ու ներողություն կխնդրես սպասեցնելու համար, իսկ ես ուրախությունից կփարվեմ կրծքիդ ու կհամբուրեմ շուրթերդ սառած:
Սա լոկ թվում է. գիտեմ՝ չես գալու:

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3333 | 0 | 0
Facebook