Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիշեր...

Ռիմա ☆
00:40, perşembe, 29 kasım, 2012
Գիշեր...

Գիշեր... այսօր նույնիսկ աստղեր չեմ տեսնում երկնքում:Անգամ լուսինն է անհետացել: Ամպերն անգամ այսօր չար են: Շուրջս խավար է: Ես մենակ էի, մինչև որ եկավ գիշերն ու գլուխս դրեցի բարձին.. սովորականի պես, ու սովորականից ավելի շուտ եկան դաժան մտքերը, որոնք ամեն օր ինձ հանգիստ չեն տալիս ու խախտում են մենությունս:
     Դու չկաս.. այս է Մեծ ու Առաջին խնդիրը, որից և ծնվում էին մնացածները:Մնացածները` դաժան ու զզվելի մտքեր, որ չեն թողնում քնեմ: Ամեն անգամ գալիս է սառն ու դատարկ գիշերը ու ես հիշում եմ, որ դու հեռու ես.. հեռու չափից դուրս: Դու ` իմ անկրկնելի, հեռու ես եղել ու հիմա էլ հեռու ես ինձնից: Ու այդ մտքից ես ամբողջ գիշեր տանջվում եմ.. բարկանում, խենթանում նույնիսկ: Բայց դու չգիտես..
     Ես մտածում եմ... շարունակ մտածում իմ և քո մասին: Հերթով հիշում մեր զրույցները, հանդիպումները.. հիշում ու վերլուծում եմ: Ամեն բառդ, ամեն բառս, հայացքիդ ուղղությունն անգամ.. հիշում ու վերլուծում եմ: Ժպիտդ.. ժպիտիդ տևողությունը: Քո հեռացումն ու անհետացումը: Նորից հայտնվելը: Քո չսերն եմ հիշում.. որն ինձ ավելի է տանջում: Ու այս ամենն ինձ հանում են հունից.. չեմ կարողանում քնել: Տանջվում եմ այս բոլոր հիշողություններից: Տանջվում եմ այս ամենը շարունակ անկախ ինձնից վերլուծելուց: Տանջվում եմ իմ սիրուց ու կարոտից, քո չսիրուց, քո բացակայից: Դու միշտ բացակա ես: Միշտ..
     Ամեն գիշեր, երբ գլուխս դնում եմ բարձին, անհոգ քնելու հույսով ծածկվում տաք վերմակով, ինձ հյուր են գալիս այս մտքերը.. ինձ շարունակ տանջող այս մտքերը, որ ամեն գիշեր հավաքվում են գլխումս ու մահու չափ վախենալու հեգնանքով ինձնից անկախ սկսում են քննարկվել: Ես վախենում եմ գիշերներից.. վախենում եմ քեզնից ու քո հանդեպ իմ սիրուց.. Ապրել եմ ուզում.. ուզում եմ ազատվել այս կոպիտ շղթաներից, որ ամուր փաթաթվել են ինձ ու չեն թողնում ինձ շնչել..

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5109 | 0 | 0
Facebook