Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միօրիանակ է և ձանձրալի

01:00, çarşamba, 02 nisan, 2014

Օրվա մեծ մասը շատերս անցկացնում ենք տանից դուրս ու ակամա բախվում հայկական նորաձևությանն ու նրա կրողներին՝ 18-ից 30 տարեկան մեր երիտասարդությանը:

Ինչ հիմա կասեմ հաստատ շատերի կարծիքն է և հաստատ նորություն էլ չէ:

Նկատել եք թե ինչ միօրինակ է հագնվում հայ երիտասրդությունը: Ինչքա՞ն նման ենք մենք բոլորս միմյանց:

Բորլորը հագնվում են միանման: Հարյուրից միայն մեկն է տարբերվում, այն էլ նրա համար, որ հաստատ դեռ չի հասցրել գնել միօրինակ նորաձևության իրեն պատկանող հերթական նմուշը:

Տարօրինակն այն է թե ինչ են խոսում խանութներում հագուստ գնելիս մեր երիտասարդները: Օրերս խանութներց մեկում լսեցի երկու ընկերուհիների խոսակցությունը, որը մոտս թե՛ ծիծաղ թե՛ զարմանք առաջացրեց: Աղջիկներից մեկը ցանկանում էր տարբերվել ու մի ոչ այդքան միօրինակ կոշիկ գնել, ընկերուհին միանգամից գրոհի անցավ., , հո դու հնադարյան մարդ չես, ինչ ես էդ կոշիկներն կպել, հիմա էս մյուսներն են նորաձև բոլորը սա են հագնում, գնի'ր սա, վերջապես դու էլ կդառնաս իմ նման ստիլնի աղջիկ, , :

Տարբերվել ցանկացող ընկերուհին իհարկե տուրք տվեց, , ստիլնի, , ընկերուհու խնդրանքին և գնաց այդ կոշիկները, որոնք հաստա չէր կրելու, որովհետև ոչ հարմար էին և հաստատ ոչ էլ իր ճաշակով:

Գնեց, որ չտարբերվի, որ նման ընկերուհիների կողմից հնադարյան մարդ չհամարվի:

Եկեք վերջ տանք էս հիմարությունը, որը ոչ այլ ինչ է եթե ոչ թուրքական ապրանքների պրոպագանդա:

Ունեցեք ձեր իսկ ճաշակը, առաջնորդվեք դրանով և հենց դուք ձեր հետևից տարեք թուրքական աղբ ապրանքատեսականիով տարված մասսային:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4115 | 0 | 0
Facebook