Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մոնթե Մելքոնյան (Ավո)

11:03, çarşamba, 28 kasım, 2012
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Ռազմավարական շատ կարևոր խնդիր է` մեր փառապսակ նախնիների հայրենանվեր

գործունեության բարոյական դասերը փոխանցել կրտսեր սերունդներին, նրանցում

ձևավորելու ազգապատկանելության, հայրենասիրության բարձր զգացումներ:

Ամեն ինչ սկսվեց 2007 թ., երբ նշվում էր Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 50-ամյակը:

Մայրաքաղաքի հ. 120 դպրոցը մի ամբողջ շաբաթվա միջոցառումների ծրագիր էր հղացել`

նվիրված ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան ազատագրական պատերազմի

կենդանի լեգենդ, հայ ռազմարվեստի նորագույն պատմության մեջ անուրանալի հետք թողած ռազմավարագետ և զինվորական հոգեբանության բարենորոգիչ Մ. Մելքոնյանին:

Միջոցառումները սկսվեցին Եռաբլուրի պանթեոն այցելությամբ, շարունակվեցին Սուրբ

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի արարողությանը մասնակցությամբ,

հայրենասիրական երգերի ունկնդրմամբ, «Հոգու երգը» վերնագրով համադպրոցական

շարադրություններով, «Անունդ` խնկելի, սխրանքդ` անմահ» խորագրով հանդիսավոր

հուշ - ցերեկույթով (միջոցառման կազմակերպիչն էր Սիլվա Լազյանը):

Շիրմի խնկարկումը դարձավ ամենամյա ավանդույթ:

2012 թ. նոյեմբերի 25. Մոնթե Մելքոնյան զորավարի, նվիրյալ հայի ծննդյան 55-ամյակն էր, հերթական այցելությունն էր Եռաբլուր: Աշակերտները Լ. Վարդանյանի ղեկավարությամ կատարեցին Անուշ Համբարձումյանի Մոնթեի հիշատակին գրված երգը: Ծանոթացանք

Մոնթեի մասին գրված գրքերի հեղինակ Ասպրամ Ծառուկյանի հետ:

Շարժառիթն ավելի խորազգա դարձնելու համար երեխաները ծաղիկներ դրեցին նաև

սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի, Սոսե մայրիկի, ՀՀ Ազգային

հերոս Ջիվան Աբրահամյանի, Տիգրան Թոմասյանի ( 7-րդ դասարանի Գրիգորի հորեղբայր),

Արմեն Խաչատրյանի (6-րդ դասարանի Սուսաննայի հորեղբայր), ինչպես նաև աշխարհում ամենաանմարդկային ձևով սպանված Գուրգեն Մարգարյանի շիրիմներին:

Այս օրը ռազմահայրենասիրական դասի հաջողված և ուսանելի օրինակ էր, և մեկ անգամ ևս հավաստվեց, որ հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած հերոսների անուններն անմահ են:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
13500 | 0 | 0
Facebook