Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում զինծառայողը մահացել էր դիպուկահարի կրակոցից. նա ընդամենը մեկ տարվա զինծառայող

14:58, cuma, 28 mart, 2014

ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում 19-ամյա զինծառայող Արայիկ Ռոմիկի Բաբայանը մահացել է դիպուկահարի կրակոցից:

Մեր տեղեկություններով՝ նա Ստեփանակերտից էր եւ բանակ էր զորակոչվել 2013թ գարնանը: Դեպքը եղել է Մարտունիում, զինծառայողը մահացել է տեղում՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ավելի վաղ` մարտի 27-ին՝ ժամը 13: 10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3402 | 0 | 0
Facebook