Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընտրություններից մեկ տարի առաջ ընտրական օրենսգիրքը չպետք է բարեփոխել

13:50, salı, 27 kasım, 2012
Ընտրություններից մեկ տարի առաջ ընտրական օրենսգիրքը չպետք է բարեփոխել

Երեկ տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության պահանջները՝ ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայի քննարկում:Բացման խոսքով հանդես եկավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Սոնա Այվազյանը:Հայաստանում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը ներկայացրեցին ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի գերակայություն», « Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ները: Այս հասարակական կազմակերպությունների առաջարկությունների մի մասը հաշվի կառնվեն ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակ, որն ուղղակիորեն ի սկզբանե անընդունելի է: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ողջունեց ՀԿ-ների ակտիվությունն ու նման քննարկումները, բայց վստահեցրեց, որ ընդհանրապես ընտրություններից մեկ տարի առաջ ընտրական օրենսգիրքը չպետք է բարեփոխել. «Խոսել այն մասին, որ եթե այս փոփոխությունները տեղի չունենան, ապա ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն չի լինի, սա ես չեմ կարող համարել լուրջ:Իհարկե յուրաքանչյուրն իր ցանկացած մտավոր աշխատանքի արգասիքը հակված է մի քիչ ավելի գերագնահատելու և համարելու, որ սա է միակ լուծումը, որը կփրկի հայ ժողովրդին:Հետաքրքիր առաջարկներ կային, որոնք ուղղակի ի սկզբանե կարելի է համարել անընդունելի և շատ ճիշտ է ապացուցել, որ դրանք ուղղակիորեն անընդունելի համպատրաստից արված առաջարկություններ են», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5057 | 0 | 0
Facebook