Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թուրքերը վրացիներին են նվիրում հայկական մշակույթի հուշարձանները. Մշակույթի նախարարությունը շարունակում է լռել

23:07, çarşamba, 26 mart, 2014

Հայաստանի մշակույթի նախարարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում մշակութային ժառանգությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այդ մասին այսօր՝ մայիսի 26-ին հայտարարել է Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը:

«Մասնավորապես, խոսքը 2011թ. Թուրքիայում 300 հայկական հուշարձանները վրացական ճանաչելու մասին է: Դրանց թվում են պատմական տայք նահանգի Օշքվանք, Բանակ եւ Իշխան տաճարները: Առ այսօր հայկական իշխանությունները չեն արձագանքել», - նշել է նա:

Գրող Վահան Տեր-Ղազարյանը նշել է, թե Անկարան շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Նրա խոսքով, Թուրքիան նաեւ նպատակ ունի լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում: «Սակայն հայերը չպետք է ենթարկվեն այդ սադրանքին, հակառակը թեման պետք է քաղաքական հարթությունից տեղափոխենք գիտական հարթություն»:

Նախօրեին նիստ է գումարվել, որի ընթացքում առաջարկվել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ ներգրավելով նաեւ օտարերկրյա փորձագետների, որը կզբաղվի մշակութային ժառանգության միասնական բազայի ստեղծմամբ:

Նշենք, որ Տայքը Մեծ Հայքի 14-րդ, հյուսիս-արեւմտյան նահանգն է, Ճորոխ գետի ավազանում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4330 | 0 | 0
Facebook