Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արտոնյալ պայմաններով ընդունելություն «Քվանտ» վարժարանում. մեկնարկում են օժտված երեխաների մրցույթի անվճար դասընթացները

14:31, cumartesi, 15 mart, 2014

«Քվանտ» վարժարանը պատրաստվում է օժտված երեխաների` մայիսի 9-ին և մայիսի 11-ին կայանալիք «Քվանտ-2014» ամենամյա մրցույթին, որի նպատակն է հայտնաբերել մաթեմատիկական հակում ունեցող 6-9-րդ դասարանցի աշակերտների և աջակցել նրանց ուսմանը: Մրցույթն անցկացվում է 1996թ-ից սկսած՝ ԵՊՀ-ի հետ համատեղ:

Վարժարանում սովորելու ընթացքում օժտվածները համալրում են օլիմպիական խմբակները եւ լուրջ հաջողություններ արձանագրում միջազգային օլիմպիդաներում` շահելով հանրապետություն բերված մեդալների մեծ մասը: Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր առարկաների (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն) միջազգային օլիմպիադաներից «Քվանտի» օժտվածները հանրապետություն են բերել 41 մեդալ (7 ոսկի, 3 արծաթ, 31 բրոնզ):

Տարբեր տարիների մրցույթում հաղթած շրջանավարտները հետագայում հասել են մեծ հաջողությունների. նրանցից շատերն արդեն կայացած մասնագետներ են և աշխատում են աշխարհի տարբեր գիտական կենտրոններում, շատերն էլ անվճար սովորում են արտերկրի առաջատար համալսարաններում, (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Օքսֆորդ, Ստենֆորդ եւ այլն): Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներում սովորող աշակերտները:

Օժտված երեխաներ «Քվանտ-2014» մրցույթին մասնակցել ցանկացողների համար «Քվանտ» վարժարանը կազմակերպում է անվճար խորհրդատվական պարապմունքներ մաթեմատիկայից: Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 11: 00-ին:

Մրցույթին մասնակցելու համար կարող եք զանգահարել (010) 42 22 17, (091) 23 29 51 հեռախոսահամարներով:

Օժտված երեխաների մրցույթի հաղթողները աշխարհի առաջատար համալսարաններում (2012 թ.)
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5016 | 0 | 0
Facebook