Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պարույր Սևակ

14:52, salı, 25 mart, 2014

Մասիսի N5 ավագ դպրոցի 12հ1 դասարանը մեկնարկեց բոլոր ժամանակների մեծագույն գրող Պարույր Սևակի ծննդյան 90 ամյակին նվիրված ցերեկույթը:

Ցերեկույթի խորագիրն էր՝ ՙՍևակը մեր ափի մեջ՚: Համաձայն այս խորագրի՝ դասարանում կարծես սևակյան շունչն էր տիրում: Նպատակն էր վեր հանել մեծն գրողի ազգային դիմագիծն ու կերպարը, ոգևորել մարդկության՝ ներարկելով հանճարի ոգին: Ներկայացվեցին հանճարեղ անհատի բանաստեղծությունները՝ ի խորոց սրտի…

Աշակերտները հուզված էին, ուսուցիչները՝ ցնցված: Վերջիններս հեռացան գովեստի բազում խոսքերով, քաջալերմամբ, մեծն գրողին անմահացնելու խոստմամբ:

Աշակերտների համար կրկնակի տոն էր. չէ՞ որ Սևակը կրկին ծնվեց մանուկի ճիչով…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3046 | 0 | 0
Facebook