Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ԼՂՀ ԱԺ-ում քննարկվել են ՀՀ-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ընթացքն ու զարգացման խնդիրները Դրա կազմում էր Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ)

20:25, cumartesi, 24 kasım, 2012
ԼՂՀ ԱԺ-ում քննարկվել են ՀՀ-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ընթացքն ու զարգացման խնդիրները Դրա կազմում էր Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ)
     Նոյեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանի մոտ տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժո
ղովի պատգամավորական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ նախօրյակին աշխատանքային այցով Արցախ ժամանած պատվիրակության հետ։
    
     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ ԱԺ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը բազմակուսակցական է։ Դրա կազմում են Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) և Կարեն Բոթոյանը (ՕԵԿ)։
    
     Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ընթացքն ու զարգացման խնդիրները՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում։
    
     Գոհունակություն հայտնելով հայաստանցի գործընկերների այցի կապակցությամբ, ԱԺ փոխնախագահն այն գնահատել է որպես Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացվող ուշագրավ ձևաչափով միջոցառում։
    
     Պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն իր հերթին կարևորել է այդ, ինչպես նաև նախորդ օրը ԼՂՀ նախագահի և ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամների հետ արդեն կայացած հանդիպումների նշանակությունը Եվրոպայի միությունում իր և գործընկերների գործունեության ասպարեզում, առանձնապես, կապված ղարաբաղյան հիմնահարցի և նրան առնչվող խնդիրների հետ։
    
     Հանդիպման մասնակիցները, կարևորելով հայկական երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը, հանդես են եկել մի շարք տեսակետներով, նկատառումներով և գործնական առաջարկություններով
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4435 | 0 | 0
Facebook