Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանրապետականը

DAVID
Yazar:
DAVID
19:38, çarşamba, 18 nisan, 2012
Հանրապետականը
     Օրերս նկատեցի,որ մեր թաղամասի բակում ինչ որ բան է փոխվում:Սկզբից դժվար էր հավատալ անգամ սեփական աչքերին:Ինչ էի տեսնում`մեր թաղամասի տաղավարը(besetka) վերանորոգվում էր:Երևույթն ուղղակի աննմանն էր:Այս տաղավարը ,որտեղ անցել են իմ մանկության շատ -շատ օրեր,տեսել եմ բազում իրադարձություններ հիմա կորցրել էր իր նախկին ""փայլը"":Իմ հիշողության մեջ այն միշտ եղել էր ու չէի կարողանում ենթադրել, թե քանի տարեկան է այն:Ուստի փորձեցի իմանալ թաղամասի տարեցներից,ովքեր նույնպես չկարողացան հիշել ստույգ թիվը:Համենայն դեպս, այն ունի ավելի քան 50 տարվա պատմություն:Եվ այնքան զարմանալի էր,որ մի կուսակցության ղեկավար,ով երբեք չի եղել այդ թաղամասում և արդեն 4 տարի է նախագահ է,նախընտրական արշավի մեկնարկից ընդամենը 2 օր անց վերանորոգում է ինձնից մոտ 4-5 անգամ տարիքով մեծ տաղավարը:Իհարկե, այս փաստն ինձ շատ ուրախացրեց,բայց և միաժամանակ ցավ պատճառեց, քանի որ եթե չլինեին ընտրություններ, այն հաստատ կմնար այն նախկին անմխիթար վիճակում:Եվ ամենահետաքրքիրն այն էր,որ հրապարակավ տեղադրել են տաղավարի կտուրին հանրապետականի դրոշը,որը գիշեր-ցերեկ կարծես ասում է` ԿԱՇԱՌՔ,ԿԱՇԱՌՔ!!!
     Իսկ հանրապետականում շատ խելոք են մտածել.ծախսելով ընդամենը մոտ 200$ նրանք ստանալու են մի ողջ տաղամասի քվեները:Եթե այս ամենը վերածենք դրամի և բաժանենք թաղամասի ընտրողների թվի վրա կստացվի այնքան խղճուկ թիվ ,որ ուղղակի ամաչում եմ նշեմ:
     ԵՂԵՔ ԱԶԱՏ և ՄԻ ՔԱՇԱՌՎԵՔ, քանի որ մարդ էակն անգին է:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4316 | 3 | 0
Facebook