Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանյան հիվանդություն. ի՞նչ է սա

Անի
Yazar:
Անի
11:37, pazar, 16 şubat, 2014
     Ըստ նախնական տվյալների ՀՀ-ում, այսպես կոչված, «ºրևանյան հիվանդությանբ» տառապողների թիվն անցնում է 30000-ից, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հիվանդության զգալի աճ է նկատվել: Այս տեղեկությունները զետեղված են 2008թ.-ին հրատարակված «Ներքին հիվանդություններ» գրքում: Հիվանդությունն առավել շատ բնորոշ է Միջերկրածովյան տարածաշրջանի ժողովուրդներին, հատկապես հայերին, և պատահական չէ, որ Հայաստանում այն տարածված է «Երեւանյան» անվամբ, իսկ իրականում, բժշկության մեջ այն հայտնի է «Պարբերական» անվամբ: Այս մասին նշում է թերապեվտ Արուսյակ Ասատրյանը: Պարբերական հիվանդությունը անբուժելի, ժառանգական հիվադություն է: Այն դրսևորվում է պարբերաբար կրկնվող կարճատև նոպաներով, որոնք ուղեկցվում են սաստիկ ցավով ու տենդով: «Հիվանդությունն ունի արտահայտման չորս ձև. որովայնային, կրծքային, հոդային և խառը», - տեղեկացնում է տիկին Ասատրյանը` նշելով, որ Պարբերական հիվանդությամբ տառապողների 95%-ի մոտ նոպաները դրսևորվում են որովայնացավով, որը կարող է ուղեկցվել փորկապությամբ, իսկ նոպայից հետո անցնում է փորլուծության: «Հաճախ որովայնային սուր ցավերը խթան են հանդիսանում, որ մարդիկ կույրաղիք կամ լեղապարկ են վիրահատում», -ընդգծում է բժշկուհին: Հիվանդության արտահայտման ձևերից է նաև կրծքայինը, երբ նոպաներն ուղեկցվում են կրծքավանդակի ծանրությամբ ու ճնշման բարձրացնանբ. իսկ նոպայի առավելագույն արտահայտվածության շրջանում նկատվում է հևոց: Հոդային նոպաների դեպքում բորբոքվուն են հոդերը և նկատվում է հոդերի ուժեղ ցավ, իսկ խառը նոպաների ժամանակ որովայնայինը զուգակցվում է կրծքայինի հետ, կրծքայինը` հոդայինի և այլն: Բոլոր տեսակի նոպաներն էլ ուղեկցվում են բարձր ջերմությամբ (40աստիճան և ավել) .ցավի և ջերմության արտահայտվածությունն զուգահեռ է ուղեկցվում: «Պարբերականը կարող է դրսևորվել բարդությամբ` ամիլոիդոզով, ինչը կարող է հանգեցնել նաև մահվան: Բարդության դեպքում մարդու ներքին օրգաններում շատ դժվարալուծ նյութ է կուտակվում, որը, գտնվելով որևէ օրգանում, ախտահարում է այն. Պարբերական հիվանդության պարագայում առավելապես ախտահարվում են երիկամները` առաջացնելով երիկամային անբավարարություն: Բարդության դեպքում կարող են ախտահարվել նաև լյարդը, փայծաղը և վահանաձև գեղձը», -ասում է Արուսյակ Ասատրյանը: Իսկ Պարբերական հիվանդությամբ տառապող կանանց 20-30%-ի մոտ հղիությունն ընդհատվում է վիժումով: ՊՀ-Ի 1-ին նշաններն, այսինքն առաջին նոպաները, հիմնականուն ի հայտ են գալիս մանկական կամ պատանեկան տարիքում, հատկապես սեռական հասունացման ժամանակահատվածում (85-90% -ի մոտ): Պատահում է, որ մարդկանց մոտ հիվանդության առաջին նոպաները դրսևորվում են 40 տարեկանից հետո կամ էլ մինչև մեկ տարեկանը, սակայն այսպիսի դեպքեր շատ հազվադեպ է հանդիպում: Բժշկական գրականության տեղեկացմամբ՝ նոպաների հաճախականությունը տատանողական են. դրանք կարող են դրսևորվել շաբաթվա մեջ 1 անգամ, տարին 2 անգամ կամ ավելի հազվադեպ: Իսկ հղիության, ամիլոիդոզի զարգացման ժամանակ և տարիքի հետ նոպաների հաճախականությունն ու ծանրությունը նվազում է: Նոպաները հրահրող գործոնը սովորաբար հայտնաբերել չի հաջողվում: Որոշ դեպքերում նոպաներն սկսվելու պատճառ են դառնում վնասվածքները, մտավոր ու գերլարված աշխատանքը, սառեցումը, բնակավայրի փոփոխությունը և այլն: Այսօր հիվնդության ընթացքը թեթևացնող մի շարք միջոցներ կան: Առաջին հերթին նոպաների ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հատուկ սննդակարգ. պարբերական հիվանդությամբ տառապողները պետք է նվազեցնեն կծու, թթու և ճարպեր պարունակող ուտեստների օգտագործումը, ինչպես նաև՝ չպետք է չարաշահեն աղի քանակը: Հիվանդները չպետք է չարաշահեն նաև թմրաբեր ցավազրկողների օգտագործումը: Դրանք անհրաժեշտ է օգտագործել միայն շատ անհրաժեշտ դեպքերում, քանզի հիվանդների մոտ դեղերի հանդեպ կարող է շատ շուտ կախվածություն առաջանալ: Հիվանդին պետք է ապահովել սպիտակուցային և վիտամինային սնունդով (C, B, E): Նոպաների ժամանակ ցանկալի չէ սնվել, քանի որ դրանք հիմնականում փսխումով են ընթանում: Բացի վերոնշյալներից, ՊՀ-ի ընթացքը թեթևացնող միջոցներից է «Կոլխիցին» դեղամիջոցը: Այն կիրառվում է 1972թվականից, որը կասեցնում է նոպաների հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև՛ ամիլոիդոզի զարգացումը: Դեղամիջոցը կանոնավոր օգտագործող հիվանդների 65 % -ի մոտ դիտվում է կայուն ախտադադար, 20-30% -ի մոտ` նոպաների հաճախականության և ծանրության զգալի նվազում, և միայն 10%-ի մոտ բուժումն անարդյունավետ է:
    
    
Kaynak: aravot.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
45641 | 1 | 0
Facebook