Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ժողովուրդը լսել անգամ չի ուզում գործող նախագահի անունը». տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը

12:07, perşembe, 22 kasım, 2012
«Ժողովուրդը լսել անգամ չի ուզում գործող նախագահի անունը». տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը

Նոյեմբերի 21–ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հերթական փակ նիստը, որը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, անցել է բաց և անկեղծ մթնոլորտում:

Գագիկ Ծառուկյանը ասել է, որ ինքը կարքի ունի բաց խոսակցության՝ առանց պայմանականությունների, առանց ձևականության: Դրանից հետո մասնակիցները մեկը մյուսի ետևից հայտարարել են, որ ժողովուրդը լսել անգամ չի ուզում գործող նախագահի անունը և, որ իրենք պատրաստ են ամենակոշտ պայքարի:

«Ժողովուրդը և մենք ոչինչ չունենք կորցնելու՝ ինչ պետք է անեն՝ խլեն բիզնեսները՝ արդեն արել են, ազատեն աշխատանքից՝ արդեն արել են, ձերբակալեն՝ բա հետո ինչ պետք է լինի: Սա ընտրություն չէ՝ սա ժողովդրի լինել–չլինելու հարցն է», – եզրափակել են հանդիպման մասնակիցները:

Ի պատասխան այս ամենի, Ծառուկյանը ասել է բառացիորեն հետևյալը. «Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ես անձնական որևէ խնդիր չեմ դրել ու չեմ դնելու, ես անձնական որևէ շահ չեմ հետապնդում: Որպես անձ՝ ես կարող եմ իմ բոլոր խնդրները այս իշխանության հետ այս կամ այն կերպ լուծել: Բայց ես տեսնում եմ քայքայվող երկիր, արտագաղթող ժողովուրդ, խեղդող անարդարություն, համատարած կոռուպցիա, ահագնացող չքավորություն: Ես չեմ կարող այս ամենին լինել անտարբեր: Սա՛ է իմ միակ խնդիրը»:

7or.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4000 | 0 | 0
Facebook